Հարցազրույցներ

Պետք է կարողանանք համախմբվել, մեր պայքարը դեռ առջեւում է. Վոլոդյա Գասպարյան

04.09.2024

 Արցախի անկախության 33-ամյակի կապակցությամբ՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում բացվել է «Արցախյան համանվագ» խորագրով գեղարվետա-վավերագրական բացառիկ լուսանկարչական եռօրյա ցուցահանդես:

«Իրավունք»-ի հետ զրույցում ՀՀԿ հոգեւոր-մշակութայինեւ գիտակրթական հանձնաժողովի նախագահ ՎՈԼՈԴՅԱ ԳԱՍՊԱՐՅԱՆՆ ասաց, որ Հանրապետական կուսակցությունը կազմակերպելով այս ցուցադրությունը՝ փորձել է ներկայացնել արցախյան շարժումից սկսած՝ արցախյան առաջին պատերազմը, պետականաշինությունը, քառօրյա եւ 44 օրյա պատերազմները, 2020 թվականից հետո տեղի ունեցած դեպքերն ու արցախցիների բռնի տեղահանությունը:

«Կարծում եմ՝ ամբողջությամբ ներկայացրել ենք արցախյան տարեգրությունը՝ պատմությամբ հանդերձԱյս լուսանկարները տանում են մեզ տարբեր հուզումնալից շրջաններ՝ հաղթանակներից ու ձեռքբերումներից հասնելով մինչեւ  Արցախում ավերածություններ ու տեղահանությունԿարծես, 100 տարի առաջվա պատմությունը նորից կրկնվում էԲայց այս ցուցահանդեսը նաեւ ցույց է տալիսոր մենք կրկին պետք է կարողանանք համախմբվելուս ուսի տալ, որովհետեւ մեր պայքարը դեռ առջեւում էՄենք պետք է վեր հանելով խնդիրներն՝ աշխարհին ներկայացնենք մեր պետության իրական սահմանները եւ կարողանանք հետ բերել մեր Արցախն ու պատմական հայրենիքը», - ընդգծեց Գասպարյանը:

ՀՀԿ հոգեւոր-մշակութայինեւ գիտակրթական հանձնաժողովի նախագահի փոխանցմամբ՝ ցուցահանդեսի համար ընտրվել է 14 հեղինակի լուսանկարներ, նաեւ ընդգրկվել են արխիվային լուսանկարներ:

Ի դեպ, լուսանկարների հեղինակների շարքում է 2023 թվականի սեպտեմբերյան պատերազմում զոհված Տիգրան Ավետիսյանի լուսանկարները: Նրա մայրը՝ ԱԴԵԼԻՆԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ  պատմեց, որ Տիգրանի նախասիրություններից մեկն էր լուսանկարելը«Որդիս ծառայում էր Մարտակերտի շրջանի Վանք գյուղի դիրքերում եւ զոհվեց սեպտեմբերի19-ինՆրա լուսանկարներըորոնք ցուցադրված ենբոլորն արվել են Արցախի շրջափակման ընթացքումՏիգրանի նաեւ ալբոմն է լույս տեսել՝ վերնագրված «Կյանքս հանուն կյանքերի»որը երկրորդ մասում ամբողջովին ներկայացված է «Արցախը Տիգրանի աչքերով»: Նա սիրում էր լուսանկարել արեւածագըմայրամուտըբնությունըՈւղղակի սիրահարված էր Արցախին»:

Տիկին Ադելինան շեշտեց, որ Տիգրանը ծնվել է Արցախում՝ զինվորականի ընտանիքում եւ մեկ րոպե անգամ մտքով չի անցել, որ պետք է այնտեղից դուրս գա. «2020 թվականին երկու ամսվա ծառայող էրերբ վիրավորվեցծանր վիրահատություն տարավբայց ժամկետային ծառայությունը չվերջացրած՝ պայմանագիր էր կնքել եւ անցել ծառայության՝ եւս երեք տարովԻր կյանքի մինչեւ վերջին օրն էլ դիրքեր էր բարձրանումԱսում էր՝ չեմ կարող առանց դիրքերի ապրելես հայրենիքին պետք եմՈւ այնքան էր սիրահարված հայրենիքինոր գրեթե հինգ օր մնաց  մայր հողին՝ գրկախառնված՝ կյանքի մինչեւ վերջին վայրկյանը մեն մենակ իր կռիվը տալով»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

iravunk.com

 

 

← Վերադառնալ ցուցակին