Հարցազրույցներ

Բանակը հանձնում է անհանձնելին, հանձնում է անառիկ դիրքեր. Սամվել Նիկոյան

23.04.2024

 Տավուշի մարզի անվտանգության գոտին Ալիևին հանձնվեց 2021 թվականի արտահերթ ընտրությունների արդյունքներով, և հիմա այն, ինչ տեղի է ունենում, այդ ընտրության ուղղակի հետևանքն է։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով արդեն չորրորդ օրը Տավուշի մարզում ընթացող բողոքի ակցիաներին, նման տեսակետ հայտնեց ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոյանը՝ ընդգծելով, որ հայկական կողմից բոլոր այն պաշտոնյաները, որոնք զբաղվում են հայկական զորքի վերահսկողության տակ գտնվող տարածքները թշնամուն հանձնելով, դավաճան են։

«Իրենք դրսևորում են ստորացվածի, մարդկային արժանապատվություն չունեցողի վարքագիծ»,- ասաց Նիկոյանը՝ հիշեցնելով, որ տարիներ առաջ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ Խաչատուրովին հեռացրեցին բանակից, որ այսօր՝ հայկական բանակի 35 տարի պահած հայկական դիրքերն այսպես հանձնվեն Ադրբեջանին։

Աղավնի Սուքիասյան
168.am
 
← Վերադառնալ ցուցակին