Հարցազրույցներ

4 գյուղ հանձնելը խաթարելու է Տավուշի պաշտպանական գիծը՝ դուռ բացելով Բաքվի հաջորդ հարձակման համար․ Տիգրան Աբրահամյան

21.03.2024

 4 գյուղ հանձնելը կխաթարի Տավուշի պաշտպանական գիծը՝ դուռ բացելով Բաքվի հաջորդ հարձակման համար։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․

 

«Ադրբեջանը տեսել է հնարավորություն ախորժակը հագեցնելու համար։ Հայաստանի իշխանությունը նվեր է իրենց համար։ Ադրբեջանը մինչև վերջ գնալու է մեզնից ամեն ինչ պոկելու ու դրա դիմաց որևէ բան չտալու ճանապարհով։ Լոռու մարզի որոշ հատվածներ կդառնան սահմանամերձ։

 

Փաշինյանը Բաքվին հարձակվելու լեգիտիմ իրավունք է տալիս՝ ասելով ապօրինի ենք վերահսկում գյուղերը։ Տարածք տանք, խաղաղություն ստանանք բանաձևը չի աշխատում։ Փաշինյանը շանտաժ է անում, վաղը կարող են ասել ատոմակայանը փակենք, որ Բաքուն չհարձակվի»,- նշել է ընդդիմադիր պատգամավորը։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․

tert.am

 

← Վերադառնալ ցուցակին