Հարցազրույցներ

Փաշինյան, միջազգային հարաբերությունները փողով հոդված տպել չի, իսկ երբ վրադ բայրաքթար է գալիս՝ սելֆին չի կրակում. Հայկ Մամիջանյան

13.03.2024

 «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության ղեկավար, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի անդամ Հայկ Մամիջանյանն է։

 

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Առաջիկա ամիսների ընթացքում Փաշինյանն ու իր «հրաշքների» թիմն ունեն մեկ առաքելություն՝ ՀՀ քաղաքացիներին նախապատրաստել Հայրենիքի այն բոլոր վաճառքներին, որն ինքն Ալիևին խոստացել է անել։
  • Քանի որ հիմա ՔՊ-ում աշխարհաքաղաքական այս կամ այն կենտրոնին վաճառվելու գարնանային զեղչեր են, իրենց տերերին փորձում են համոզել, որ իրենք էլ են լավ տվող, սակայն Փաշինյանն ասաց՝ ինքն ամենալավ տվողն է։
  • Փաշինյանն ու իր թիմը մի բանում են ճիշտ․ իրենց օրոք Հայաստանն իրոք ամենաանկախ երկիրն է՝ Հայաստանից ոչինչ կախված չէ ո՛չ արտաքին քաղաքականության մեջ, ո՛չ ներքին հարցերում։
  • Ինչպե՞ս կարելի է այնպիսի չարչիական արտաքին քաղաքականություն վարել, որ քեզ կարողանան ասել այն, ինչ ասում են։
  • Մեր իշխանության ժամանակ քաղաքագետները հաճախ դժգոհում էին, որ դեսպանների շրջանում քաղաքական նշանակումները շատ են։ Հիմա լա՞վ է, տղե՛րք, ՀՀ Արտգործնախարարին ու դեսպաններին նայեք…
  • Առաջին դեմքի մակարդակով հայտարարում ես, որ միջազգային դատական ատյաններից հետ ես կանչելու Ադրբեջանի դեմ մեր հայցերը, բա էդ դեպքում ինչի՞ էիք վավերացնում հակասահմանադրական ճանաչված Հռոմի ստատուտը։ Բա ասում էիք՝ Հռոմի ստատուտը վավերացնում եք՝ Ալիևին միջազգային դատարան տանելու համար…
  • Փաշինյանը հայրենասեր չէ, ինքը մնացորդասեր է։
  • Արա, դու ո՞նց ես ԱԺ-ում հնչեցնում գերիների այն թիվը, որը տալիս է Ադրբեջանը, երբ հայ իրավապաշտպանները, մասնավորապես՝ Սիրանուշ Սահակյանը, առնվազն 80 թիվն են նշում։
    • Ես չեմ հավատում, որ որևէ մեկը կհավատա Էդմոն Մարուքյանի ընդդիմադիր կեցվածքին։ Հրաժարականի պատճառների վերաբերյալ իր հրապարակած տեսանյութում Մարուքյանն իրեն ներկայացնում է՝ որպես Արցախի հայերի իրավունքների աննկուն պաշտպան։ Բայց նա առնվազն 2023թ․ ամռան սկզբից գիտեր, որ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ ԼՂ հայերի իրավունքների պաշտպանն Ադրբեջանի Սահմանադրությունն է։ Ես ու Էդմոն Մարուքյանը դա անձամբ ենք լսել Միլլի Մեջլիսի պատգամավորներից։ Անցյալ տարվա հունիսից մինչև հիմա Մարուքյանը գրի՞չ էր փնտրում՝ հրաժարականի դիմում ներկայացնելու համար։ Այնպես որ, Մարուքյան քաղաքական գործիչն ավարտված է։ Ես չեմ անի, բայց եթե Մարուքյանն ուզում է, կարող ա պատմել, թե ինչ է ինքն ասել այդ ժամանակ, օրինակ, Փաշինյանի մասին։
    • Փաշինյանը միջազգային հանրության մոտ աջակցություն չունի հայ ժողովրդի շահերն առաջ մղելու հարցում։ Նա բանակցում է միայն իրեն իշխանության պահելու համար։ Առայժմ միջազգային հանրությունը նրան աջակցում է միայն իրեն այդ աթոռին պահելու հարցում։ Ինքը փորձում է աշխարհին համոզել՝ ինձ հանկարծ չփոխեք, բայց չի հասկանում, որ իրեն փոխողը հայրենասեր հայ ժողովուրդն է լինելու։ Ինքը խռխռում է, բայց դա կարող է լինել ոչ միայն իր, այլև ՀՀ վարչապետի վերջին խռխռոցը։ Որոշումը մերն է։ Եթե չհանենք, այդպես էլ կլինի։
    • Վերջերս շատ է քննարկվում իշխանական խմբակում փոփոխությունների հարցը։ Շատ տեսանելի է, որ այդ թիմում ամեն մեկը տեր է ման գալիս աշխարհաքաղաքական կենտրոններում։
    • Ալեն Սիմոնյանը 2022թ. ասում էր, որ իրենց իշխանությունը ամենապրոռուսական իշխանությունն է։ Ալեն Սիմոնյան, Մարիա Զախարովան քեզ բարևում է։ Ի՞նչ եղավ, չառա՞ն…
    • Մեռնեմ ձեր պրոեվրոպական ջանին, մեր իշխանությունը ԵՄ-ի հետ CEPA է կնքել… Դո՞ւք ինչ եք արել: Փողեր պիտի ստանայիք, է, Եվրոպայից, ստացա՞ք։ Վիզաների ազատականացումի՞ց ինչ կա… Միջազգային հարաբերությունները փողով հոդված տպել չի, որ հերոսիդ վարորդը զանգի, ջղայնանա, հետո փողը բերի, դնի սեղանիդ, ասի՝ ջնջի հլը, արա։
    • Լավ են անում, որ արտգործնախարարներ են գալիս, սրանք էլ հետները սելֆի են անում։ Բայց երբ վրադ բայրաքթար է գալիս՝ սելֆին չի կրակում։ Սելֆին զինատեսակ չէ։ 
    • Փաշինյանին հիմա ասում են՝ հանի՛ր Ռուսաստանին Հայաստանից, դա է անում, վաղը ասեն՝ ծաղրածուի շորերով կառավարության նիստ վարի՛ր, կհագնի էդ շորերն ու նիստը կվարի։
    • Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից հրաժարման գինը, որոնք ռեալ, հողի վրա կյանքեր էին փրկելու, Փաշինյանի վերելակային պայմանավորվածությունն էր 2 տարի Հայաստանի վրա չկրակելու համար։
      • Երկրում, որտեղ ամեն 4-րդը քեզ համարում է դավաճան, պարոն Փաշինյան, դու ունես թիմ, որտեղ յուրաքանչյուրը երեկվանից հետո մտածում է, որ դու իրեն ծախելու ես։
    • Մանրամասները՝ տեսանյութում։

      Սաթիկ Սեյրանյան

      168.am

← Վերադառնալ ցուցակին