Հարցազրույցներ

Փաշինյանի ճակատին պետք է գրել «մահ բերող», եկած օրից միայն պատերազմ է բերել. Գագիկ Մինասյան

19.02.2024

 Փաշինյանն ամենաստոր ձևով ժողովրդին խաբում է, նա խրոնիկ ստախոս է, միջազգային հանրությունը ընդունել է արցախցիների ինքնորոշման իրավունքի անհրաժեշտությունը, դա ամրագրված է նաև «Մադրիդյան սկզբունքներում», ՀՀ-ն երբեք միջազգային հանրության դեմ չի գործել։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը՝ անդրադառնալով Մյունխենում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ինքնորոշման իրավունքի համար պայքարում մեզ թվացել է՝ հակամարտությունը տանում ենք Ադրբեջանի դեմ, բայց հակամարտությունը տարել ենք ամբողջ միջազգային հանրության դեմ, ինչը խելամիտ չէ։

Անդրադառնալով նոր սահմանադրություն ընդունելու որոշմանը՝ Մինասյանը նշեց՝ Արևմուտքի պահանջով է նաև Փաշինյանը գնում նոր սահմանադրության ընդունման, այնտեղ նշվելու է, որ ՀՀ-ն պետք է լինի ոչ բլոկային երկիր, այսինքն՝ ՌԴ ռազմաբազան ՀՀ-ից դուրս գա, ՀՀ-ն էլ դուրս գա ՀԱՊԿ-ից։ Բացի այդ, Արևմուտքն ուզում է, որ սահմանադրության մեջ Եկեղեցու և ընտանիքի մասին փոփոխություն արվի։ Նրանց պետք չէ, որ Հայաստանն ընկել է Թուրքիայի ու Ադրբեջանի ճանկը ու որ մեզ կհոշոտեն, նա իր ծրագիրն ունի։ Փաշինյանը մահ բերող վարչապետ է, իր ճակատին պետք է գրել՝ «մահ բերող», եկած օրից մահ ու պատերազմ է բերել։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

24news.am

← Վերադառնալ ցուցակին