«Փաշինյանն այլևս չի կառավարելու, մարդիկ տրաքելու են ու դուրս գան փողոց, սրանց մաքրելու են, մի կողմ տանեն». Աշոտ Անդրեասյան
08.02.2024
ՀՀԿ ԵԿ փոխնախագահ Աշոտ Անդրեասյանիբնորոշմամբ՝ Նիկոլ Փաշինյանը քրոնիկ սուտասան է, հայրենավաճառ, խաբեբա, ով ցանկացած պահի ինչ-որ բանի համար ժողովրդին խաբում է։
«Նիկոլ Փաշինյանը կասկածի տակ է դնում Անկախության հռչակագիրը, Սահմանադրությունը, նա հոգեկան խնդիրներ ունի, խնդիրը նրա գլխի մեջ է, քանի որ ամեն ինչ ուզում է սկսել զրոյից։ Դա նշանակում է, որ դրանից առաջ ինչ եղել է, զրոյացնում է։ Նիկոլ Փաշինյանը ոչ թե Ալիևի պահանջներն է կատարում, այլ նրա հետ համագործակցելով՝ կատարում է իր ծրագիրը։ Նա ինձ համար հայ չէ, իր երակներում թուրքի արյուն է հոսում, միայն թուրքը կարող է այդքան զոհերի, պատերազմով ձեռք բերած անկախությանն ասել՝ չկա։
ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն ասում է՝ Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ն կզել են ժողովրդի առաջ։ Սերժ Սարգսյանն Արցախ ազատագրի, իսկ դուք ժողովրդին խաբելով՝ մերժեք, իր բոլոր արածները մսխեք, տաք թուրքին ու դեռ նման բան ասե՞ք»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Աշոտ Անդրեասյանը։
Նրա կարծիքով՝ նույնիսկ Սահմանադրությունը փոխելով՝ Հայաստանը խաղաղություն չի ստանալու, քանի որ դրա մասին բացահայտ հայտարարում է Ադրբեջանի ղեկավարը։
Նրա խոսքով՝ ՀՀ ներկայիս իշխանությունը որևէ առնչություն չունի հայի ու նրա գաղափարների, նրա ավանդական մոտեցումների հետ, իսկ Սահմանադրությունը փոխելով՝ իշխանությունն ամեն գնով ցանկանում է հասել իր ուզածին։
«Սրանց ուզածն իրենց աթոռը պահելն է, որտեղից որ մեր հայրենիքը վաճառում են, հիմա նրանք ամեն ինչի պատրաստ են՝ ասելով, թե մենք ենք կզած, մենք ենք Արցախը վաճառել, հանրապետություն չենք ստեղծել և այլն։ Սա քրոնիկ սուտասանի օրագրից է, որը կշարունակվի այնքան, մինչև չհեռացվեն։ Տարբեր շարժումների ժամանակ մեզ մեղադրում էին, թե աթոռի կռիվ ենք անում, այո՛, աթոռի կռիվ ենք անում, որովհետև այդ աթոռին նստածներին պիտի հանենք, որ հայրենիքը չվաճառվի։
Այսօր տարբեր աղբյուրներից կարդացի, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ընկել է։ Կարծում եմ՝ Սահմանադրությունը փոխելու այս «ուտկան» կամ արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցն օրակարգ բերելը նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ևս մեկ անգամ խաբելով ժողովրդին՝ հինգ տարի ամրագրել իր իշխանությունը։ Բայց ես վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանն այլևս չի կառավարելու, որովհետև հայը չի կարող Նիկոլին ամեն իր արածից հետո հանդուրժել։ Նա վնասել է բոլորիս, մեր հայրենիքին, նա մտել է ցանկացածի տուն։ Նրա պատճառով, կարծում եմ՝ չկա մարդ, որը զոհ չունեն։
Նիկոլը ոչ թե մի «իդիոտ» հայ է, որը եկել է իշխանության ու չի կարողանում ինչ-որ բան անել, այլ խորամանկ մի անձնավորություն է, որը ծրագրավորած՝ մեր երկիրը հանձնում է թուրքին»,- շեշտեց Ա. Անդրեասյանը։
Ըստ նրա, միայն իշխանափոխությամբ է հնարավոր ազատվել օրվա իշխանություններից։ Իսկ թե ի՞նչ ճանապարհով կլինի իշխանափոխությունը՝ այս պահին դժվարանում է ասել։
Իսկ փողոցային պայքարը վերսկելու առումով էլ Աշոտ Անդրեասյանն ասաց, որ Հանրապետական կուսակցությունն իր պայքարը չի դադարեցրել, որ վերսկսի։
«Ամեն ինչ հնարավոր է, ինչպես նշել է մեր կուսակցության և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ մենք երբեք մեր պայքարի խրամատը չենք լքելու։ 2018 թվականից Հանրապետական կուսակցությունը պայքարում է Նիկոլի դեմ։ Պայքարը միայն փողոցում չէ, տարբեր հանդիպումներ ենք ունենում, մեծ աշխատանք ենք տանում, պայքարը չենք դադարեցրել։ Մեր գերնպատակն այդ աթոռը Նիկոլից ազատելն է։ Մենք հիմա երկրի ղեկավար չունենք, այդ աթոռին գցած է փալաս, որի վրա թուրքը երբ ցանկանում է, իր ոտքը մաքրում է:
Եթե իշխանության գա ղեկավար, ով հայրենասեր է, ունի դիվանագիտական կրթություն, հարգանք ունի համաշխարհային գերտերությունների, ազդեցիկ գործիչների մոտ, հնարավոր է գոնե ստատուս-քվո հաստատել ու այս վիճակից դուրս գալ»,- նշեց մեր զրուցակիցը։
Խոսելով Ալեն Սիմոնյանի հարսի և մյուսների՝ կալանքը որպես խափանման միջոց փոխելու վերաբերյալ ՔՊ-ական պատգամավորների միջնորդությանը, Աշոտ Անդրեասյանն ասաց, որ բոլոր գործողությունները կառավարում է մեկ անձ՝ Նիկոլ Փաշինյանը, իսկ նրա որոշումների կայացման մեջ մեծ դեր է խաղում կինը՝ Աննա Հակոբյանը։
Այդ համատեքստում խոսելով քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի մասին, նա ասաց՝ կալանավորման գործում կան երկակի ստանդարտներ, քանի որ Արմեն Աշոտյանի դեպքում նույնիսկ գրված չէ, թե ինչի համար են նրան մեղադրում։
«Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է, նա Նիկոլ Փաշինյանի ցանկացած թռիչքից 5-6 օր առաջ նրա դիմակը պատռում էր, դրա համար էլ Նիկոլը փորձեց նրան լիկվիդացնել»,- հավելեց նա։
Ինչ վերաբերում է սեպտեմբերից հանրային տրանսպորտի ուղեվարձը թանկացնելու մասին քաղաքային իշխանությունների նախագծին, Աշոտ Անդրեասյանն ասաց, որ ժողովուրդը «պայթելու» է։
«Սա անբարոյականություն է ՀՀ քաղաքացիների, երևանցու նկատմամբ։
Եթե նույնիսկ կուսակցություններն էլ չհորդորեն, մարդիկ տրաքելու են ու դուրս գան փողոց, սրանց մաքրելու են, մի կողմ տանեն»,- եզրափակեց Աշոտ Անդրեասյանը։