Հարցազրույցներ
Փաշինյանը կլպում է ժողովրդին. թանկացումներով ազգին նստեցրել է համազգային դիետայի վրա. Հայկ Դերզյան
25.01.2024
2019 թվականին «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» բղավող Նիկոլ Փաշինյանն իսկապես Հայաստանը դարձրեց իր օջախը՝ 3-րդ մասի իր տնից տեղափոխվեց կառավարական առանձնատուն և ժողովրդի փողերով 2 միլիարդ դոլար հատկացրեց այդ առանձնատունը վերանորոգելու համար։ Ճիշտ է ասում՝ Հայաստանը Փաշինյանի օջախն է, ինչ ուզում՝ անում է, իսկ ինչ վերաբերում է նրա մյուս մտքին, թե՝ ժողովուրդն էլ իմ ընտանիքն է, ապա փաստ է՝ եթե մեկին քո ընտանիքն ես համարում, նրան չես թալանում ու զրկում պետականությունից։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, հիշելով նախկին և ներկա Նիկոլ Փաշինյանին, նրա արած հայտարարությունները՝ նման տեսակետ հայտնեց ՀՀԿ Խորհրդի անդամ Հայկ Դերզյանը: Ապա շարունակելով միտքը՝ հիշեցրեց, որ 2018 թվականին Փաշինյանը եկավ իշխանության՝ խոստանալով կարմիր գծերը հեռացնել, տեսախցիկներից ձերբազատել մարդկանց, հիմա անում է այն, ինչը հակասում է նրա տված խոստումներին։
«Փաշինյանն ու նրա թիմն անխնա ծախսում են բյուջեի փողերը. Օրինակ, ըստ Ֆինանսների նախարարության, եթե 2018 թվականին մեկ անձից կատարվել է 1.1 միլիարդ դրամի գնում, 2019 թվականին՝ 16 միլիարդի, ապա 2022 թվականին թիվը հասել է 17.4 միլիարդ դրամի»,– ասաց Դերզյանը՝ հատուկ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ նախկիններին մեկ անձից գնումներով պետական բյուջեի հաշվին հարստանալու մեջ մեղադրած Փաշինյանն ու իր թիմը հատել են մեկ անձից գնումների թույլատրելի և անթույլատրելի շեմերը: Այսօրվա իշխանությունները, որ նախկիններին մեղադրում էին օլիգախներ պահելու համար, հիմա հարստացնում են սեփական օլիգարխներին։
«Ո՞վ է օլիգարխը՝ մարդ, որն ունի լծակներ քաղաքականության մեջ ունեցած դիրքը բիզնես գործունեության համար ծառայեցնելու համար։ Երբ, օրինակ, Խաչատուր Սուքիասյանը խոսում է ժողովրդավարությունից և հեղափոխությունից, պետք է հիշել, որ նույն Փաշինյանը ժամանակին հայտարարում էր՝ իշխանության կազմում չպետք է օլիգարխներ լինեն, իսկ ո՞վ է հիմա, այսօր Խաչատուր Սուքիասյանն ու այլք»,- ասաց Դերզյանը՝ ընդգծելով՝ այն բոլոր խոստումները, որոնք տվել է Փաշինյանը, ոչ միայն չի կատարել, այլ նաև պետական բյուջեի հետ վարվել է շատ վատ՝ հարստացնելով իր թիմակիցներին՝ պարգևավճարներով, ծանրաբեռնելով պետական կառավարման համակարգը՝ պադավատներով։
«Դա՝ այն դեպքում, երբ Հայաստանի պաշտպանական ոլորտում իրականացրել են 2023 թվականի բյուջեի կեսի չափ ծախս։ Հետևաբար, եթե Փաշինյանի օրագրում նրան գնահատականներ նշանակելիս լինենք, ապա պադավատապետության համար Փաշինյանին կարելի է 5 բալանոց գնահատման համակարգով 5 գնահատել, իսկ պաշտպանության համակարգի համար Փաշինյանը լիկվիդ է ընկել, կամ ստացել 3-ից հանած»,- ասաց Դերզյանը՝ բնորոշելով Փաշինյանին՝ ՀՀ քաղաքացիներին գնանկում, ապրանքների էժանացում, հարկային բեռի թեթևացում խոստացած ու խոստումը չկատարած.
«Նա կլպում է քաղաքացիներին. թանկացումներով ազգին նստեցնում է համազգային դիետայի վրա։ Գենոցիդի է ենթարկում քաղաքացիներին»։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։
Աղավնի Սուքիասյան
168.am