Հարցազրույցներ

Արևմուտքից Նիկոլին զանգել, ասել են՝ ոնց բերել ենք, տենց էլ կտշենք, ՌԴ-ն չպետք է ճանապարհը վերահսկի

19.01.2024

 «Զիմզիմովը» սաղ պարերը պարել է, հիմա էլ Սահմանադրություն է փոխում, ուզում է Հայաստանը դարձնել «Էրմենիստան»։ Ի՞նչ անկախություն, նա Հայաստանը սարքում է մեծ թուրքական աշխարհի ծայրագավառ, բա թող էրդողանի դեմ խոսի անկախության, թուրքական ժխտողականության մասին։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։

Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին, որ եռակողմ պայմանագրի 9-րդ կետով նշված է, որ Սյունիքով ճանապարհը պետք է ՌԴ ԱԴԾ-ն վերահսկի և ՀՀ-ից հնչող հայտարարություններին, Շարմազանովը նշեց, որ ՌԴ-ի հետ այս հակամարտությունը շատ վտանգավոր է հայստանի համար․

 
 

«Ճաշը Նիկոլն է եփել, ջառմեն մենք ենք քաշելու, ինձ հայտնի չէ մի պետություն, որը G7-ի անդամ չէ ու  ՌԴ-ի հետ հարաբերություններում փորձի  ֆռռացնել, գցել, ազնիվ չլինի ու չպատժվի, նայեք Վրաստանին, Ուկրաինային ու Հայաստանին։ «Ինչ կարելի է Զևսին», չի կարելի եզին, մեծ տերությունների հետ գեղցի շուստրիությունը չի մարսվում։ Արևուտքից քաղաքական  պապաները Նիկոլին զանգել, ասել են՝  քեզ ո՞վ է թողել Սյունիքով ճանապարհների վերահսկողությունը ռուսներին տաս, մենք ենք քեզ բերել, մենք էլ կտշենք, վիզդ կկտրենք, ռուսները չպետք է վերահսկեն»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

24news.am

 

 

← Վերադառնալ ցուցակին