Հարցազրույցներ

Արևմուտքը Փաշինյանին կփոխարինի լավ կրթություն ստացած արևմտամետ գործչով, երբ Փաշինյանն իր գործն ավարտի. Էդուարդ Շարմազանով

15.11.2023

 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է Հայաստանի հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։

Ներկայացնում ենք հաղորդման ընթացքում հնչեցված թեզերը.

  • ՀԱՊԿ-ը ասոցացվում է Ռուսաստանի հետ, երբ ասում ենք, որ Հայաստանը հրաժարվում է ՀԱՊԿ-ից, պետք է հասկանալ, որ Փաշինյանը հրաժարվում է հայ-ռուսական հարաբերություններից։
  • Փաշինյանն ակնհայտորեն եկել է իշխանության երկու առաքելությամբ՝ փակել Արցախի հակամարտության էջը՝ադրբեջանական և թուրքական ճանապարհով, և հեռացնել տարածաշրջանից Ռուսաստանին։
  • Չեմ կարծում, որ Փաշինյանն այնքան տգետ է, որ չի հասկանում, որ Արևմուտքն այստեղ նայող է նշանակելԹուրքիային. այն Թուրքիային, որիմասին 2020 թվականի պատերազմի ժամանակ Փաշինյանն ասում է՝ վերադարձել է տարածաշրջան իր ցեղասպան քաղաքականությունն ավարտելու համար։
  • Ռուսաստանի համար այսօր շատ ավելի կարևոր են Թուրքիայի հետ հարաբերությունները։
  • Ռուսներն ասում են՝ կզբաղվե՛նք ձեզնով, բայցուկրաինական ճակատում ավարտելուց հետո։
  • Փաշինյանը մշտապես եղել է հակառուս։ Եկեք հիշենք,երբ պատգամավոր էր,նախագիծ էր բերել ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ։
  • Փաշինյանը Հայաստանը Ռուսաստանի ազդեցությունից տեղափոխում է թուրք-ՆԱՏՕ-ական ազդեցության տակ։
  • Ռուսական զորքի հեռանալուց հետո, տեսնեմ՝ ո՞վ է թուրքական բանակի դեմն առնելու:
  • ԵՄ-ն հարց լուծող լինի, Կիպրոսի 70տոկոսը կազատի թուրքական օկուպացիայից։
  • Արևմտյան հարթակն Արցախի ադրբեջանացման հարթակն է եղել։ Փաշինյանն ու Արմեն Գրիգորյանն Արցախըճանաչել են Ադրբեջանի կազմում, հիմա ումի՞ցեն ինչ պահանջում։
  • Փաշինյանն ասել է՝ Ալիև ջան, կոտորում ես՝ կոտորի։

 

Կառավարության շենքի դիմաց կտեղադրվի Աթաթուրքի և Էրդողանի արձանը։ Փաշինյանին ասել են՝ ռուսներին ռադ արա, մենք կապահովենք քո իշխանությունը։

  • Եթե Պուտինը պետք է ամեն ինչ անի, գնացե՛ք դարձեք ռուսական գուբերնիա։
  • Փաշինյանը Հայաստանը տանում է Ուկրաինայի ճանապարհով։ Նիկոլը, երբ իր գործը կանի, Արևմուտքն իշխանության կբերի լավ կրթություն ստացած արևմտամետ գործչի։
    • Արևմուտքը Փաշինյանին կփոխարինի լավ կրթություն ստացած արևմտամետ գործչով։
    • Ա՛յ տուպոյներ, Շվեյցարիայի նման ո՞նց լինեք, եթե նրանց հարևանը Իտալիան է, մերը՝ Թուրքիան և Ադրբեջանը։
    • Արևմուտքի մոտ երկու բան է լավ ստացվում՝Հայաստանում հակառուսականության տարածում և Հայաստանին տարածքային կորուստների պարտադրում։
  • Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

    Աղավնի Սուքիասյան

    168.am

← Վերադառնալ ցուցակին