Հարցազրույցներ
Եթե Նիկոլն իրականացնի արևմտա-թուրքական պլանը, Արևմուտքը իշխանափոխություն կանի, իրական հակառուս կբերի․ Էդուարդ Շարմազանով
10.11.2023
Եթե Նիկոլն իրականացնի արևմտա-թուրքական պլանը, Արևմուտքը իշխանափոխություն կանի, իրական հակառուս կբերի։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը․
«Նիկոլը ոչ Զելենսկի է, ոչ Սաակաշվիլի, թող ինձ ներեն չինացիները, նա այդ երկուսի չինական տարբերակն է։ Նիկոլը Հայաստանը սարքել է և գուբերնիա, և վիլայեթ, բա ու՞ր է ինքնիշխանությունը։
Փաշինյանը դաշնակցին սարքում է թշնամի, թշնամուն՝ հովանավոր, դրանից օգտվում է Ադրբեջանը։ Մոսկվան ու Թեհրանը Երևանին ասում են՝ եթե պառկել ես Թուրքիայի տակ, մենք Թուրքիայի հետ կպայմանավորվենք։ Ալիևն էլ օգտվելով այս ամենից, սերտացնում է հարաբերությունները Ռուսաստանի ու Իրանի հետ, Հայաստանին կտրում է ավանդական ու բնական դաշնակիցներից»,-նշել է քաղաքական գործիչը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․
tert.am