Հարցազրույցներ

Իշխանությունն ունի կոնկրետ սցենար և դերակատարներ․ մի մասը լինելու են փուռը տվողներ, մի մասը` փուռը գնացողներ. Տիգրան Աբրահամյան

01.08.2023

 Ընդդիմությունն այս անգամ էլ չմասնակցեց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին, որին մասնակցում էր նաև անազատության մեջ գտնվող պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։ Նա դիմելով ընդդիմադիր խմբակցություններին, կոչ արեց առնվազն գոնե ՀՅԴ-ին ու ՀՀԿ-ին, որոնք ունեն ինստիտուցիոնալ հիշողություն, մասնակցել գոնե հանձնաժողովի փակ նիստին։

«Կարծում եմ, որ շարունակելու են իրենց գործունեությունը քաղաքական դաշտում, կարծում եմ, որ անվտանգության ու պաշտպանության կազմակերպման հարցերում իրենց՝ իմ կողմից տրամադրվող տեղեկությունը հետագա որոշումների համար կարևոր է։ Հակառակ դեպքում՝ ես կխնդրեի նույն կուսակցության ներկայացուցիչներին այլևս առնվազն իմ գործունեության հետ կապված հարցերի վերաբերյալ չարտահայտվել հրապարակային»,-ասաց նա։
 
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը Hayastan.news-ի հետ զրույցում ասաց, որ Տոնոյանը չի կարող արգելել իրենց որևէ բան անել, և նշեց, որ այս հանձնաժողովի նիստում որևէ նոր բան չասվեց, և եթե Տոնոյանն իրենց ասելու բան ուներ, ապա նա դա կարող էր անել ավելի շուտ և որևէ խողովակի միջոցով։ Աբրահամյանի խոսքով՝ իշխանությունն այս նիստերին տարբեր անձանց մասնակցությունն ապահովելով ունի կոնկրետ սցենար և դերակատարներ, որոնց մի մասը փուռը տվողներ են, մի մասը՝ փուռը գնացողները։
 
Մանրամասն՝ տեսանյութում․
 
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
 
hayastan.news
 

← Վերադառնալ ցուցակին