Հարցազրույցներ
Փաշինյանը գլուխ թող չգովա, թե Արցախին փող է տվել, դա իր աշխատած փողը չէ, իրավունք չունի այդպես խոսել
27.07.2023
Բաքուն շատ թանկ կծախի հումանիտար բեռների թույլտվությունը Արցախ, նրանց լկտիությունը սահմաններ չունի։ Միգուցե ռուս խաղաղապահներին դա հաջողվի, նրանք ևս պարտավորություններ ունեն, բայց եթե անգամ թույլատրեն կառավարության 400 տոննա աջակցությունը մուտք գործի Արցախ, դա երկու օրվա պաշար է, մեծ ազդեցություն չի ունենա, քանի դեռ Լաչիի միջանցքի անխափան աշխատանքը չի վերականգնվել: Այս մասին 24TV հաղորդման ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Անդրադառնալով օրեր առաջ տեղի ունեցած Նիկոլ Փաշինյանի ասուլիսին պատգամավորը նկատեց, որ Ստեփանակերտ - Բաքու երկխոսության թեման առաջ բերելով Փաշինյանը գլուխն ազատում է Արցախից.
«Այս իշխանության քաղաքականության հետևանքով պատերազմից հետո Արցախում 40 հազար մարդ անտուն է մնացել, իսկ Փաշինյանը մեծ նվաճում է համարում, որ բնակարանի վարձավճար է տրվել, մարդկանց այդ վիճակին թող չհասցնեին, որ օգնություն էլ չտրամադրեին: Փաշինյանը արցախցիներին ցեղասպանության եզրին է կանգնեցրել, գլուխ է գովում, թե մեծ գումարներ ենք ուղարկել Արցախ, դա իր աշխատած փողը չէ, իրավունք չունի այդես խոսել»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հերմինե Միքայելյան
24news.am