Հարցազրույցներ
Պայքարի վճռորոշ զարգացումներ են լինելու, պետք է ազատվել Նիկոլից, նրա հաջորդ քայլը ՀՀ-ի հրաժարումն է
13.07.2023
Նիկոլ Փաշինյանն Արցախի էջը փակել է, հիմա անկլավների հարցն է քննարկում։ Նա ամեն ինչի կգնա, միայն թե իշխանությունը պահպանի, այն պահպանելու համար երաշխիքներ է փնտրում: 2021 թվականից հետո Փաշինյանի վարկանիշը ընկել է, իր վախերը դրա պատճառով է, հասկացել է, որ այլևս առաջվա աջակցությունը չունի: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը:
Անդրադառնալով ընդդիմության գործողություններին՝ Դանիելյանը նշեց, որ Արցախի մասին ստորագրահավաքները ևս պայքարելու ձև են, արդեն հարյուր հազարից ավելի ստորագրություններ կան, արդյունքների մասին կհայտնեն, բայց շուտով ավելի ակտիվ պայքար է լինելու.
«Պասիվ պայքարը վերածվելու է ակտիվի, շուտով վճռորոշ զարգացումներ կլինեն, Հայաստանը պետք է ազատագրել Նիկոլից: Արցախից հետո հաջորդ քայլը Հայաստանից հրաժարումն է, լինել-չլինելու հարց է»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հերմինե Միքայելյան
24news.am