Հարցազրույցներ
2024 թ.-ի գարնանը Փաշինյանը հեռացվելու է, կան կոնկրետ տվյալներ. Շարմազանով
13.07.2023
2024 թ.-ի գարնանը Փաշինյանը հեռացվելու է, կան կոնկրետ տվյալներ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ էդուարդ Շարմազանովը։ Շարմազանովի համոզմամբ, ռուս-թուրքական փոխհարաբերություններում լարվածություն է նկատվում, տեսակետ կա, որ սրվել են հենց էրդողանի և Պուտինի հարաբերությունները, և Թուրքիայի նախագահը ինչ-որ պայմանավորվածություններ է խախտել։
Ըստ Շարմազանովի, եթե իսկապես այդպես է, ուրեմն իրավիճակն էլ ավելի վտանգավոր է դառնում։ Նրա պնդմամբ, Էրդողանը ուղիղ մեսիջ էր հղում հենց արցախահայերին, երբ ասում էր, թե հույս ունի, որ ռուսները կհեռանան 2025 թ․-ին։
Մանրամասները` տեսանյութում։
24news.am