Հարցազրույցներ
Երկրագնդի վրա բացի հայից, Փաշինյանը բոլորին ձեռնտու է. պետք է գործել սա հաշվի առնելով. Հայկ Մամիջանյան
08.07.2023
Բոլոր այն գործիչները, որ ներքաղաքական հարցերը կարգավորելու համար այլ ուժեր են ներգրավում, հետագայում պարտական են դառնում այդ ուժերին։ Մենք մեր պատուհասից պետք է ազատվենք ինքներս, երկրագնդի վրա բացի հայից, Փաշինյանը բոլորին ձեռնտու է, սրա հետ պետք է համակերպվել և գործել դա հաշվի առնելով, Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդմանն ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Իհարկե, հրաշք կլիներ, եթե Մակրոնը, Պուտինը, Բայդենը լինեին ավելի հայամետ, քան Հայաստանի անունից հիմնական բանակցողը, ի դեպ, դա այդքան էլ բարդ չէ, քանի որ Հայաստանի անունից բանակցողը բացարձակ հայամետ չէ, այնպես որ մի քիչ էլ հայամետ լինես՝ կստացվի, սրա մասին Մակրոնը վերջերս ակնարկել էր»։
Հայկ Մամիջանյանի գնահատմամբ միամտություն է կարծելը, թե միայն խորհրդարանում ընդդիմությունը կարող է կանխել իշխանության հակահայկական գործընթացը, ընդգծում է՝ հաջողության հասնել հնարավոր է խորհրդարան-փողոց համադրությամբ։
«Տարածված թեզ կա, որ եթե ընդդիմությունը վայր դնի մանդատները, խորհրդարանը կլուծարվի, ո՛չ, չի լուծարվի, խորհրդարանը շարունակելու է աշխատանքը, գուցե, առաջանա քաղաքական ճգնաժամ, բայց հիմա էլ կա ճգնաժամ և դա որևէ մեկին չի հուզում։ Այնուամենայնիվ, ես համարում եմ, որ մանդատներից հրաժարվելը ընդդիմության կարևոր խաղաքարտերից է, և այդ խաղաքարտն օգտագործելու պատեհ պահն անպայման գալու է»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
aysor.am