Հարցազրույցներ

Փաշինյանը ստում է, Շուշին հաստատ չէինք կորցնի, եթե պատերազմը հոկտեմբերի 19-ին կանգնեցվեր

21.06.2023

 Փաշինյանը ստում է, Շուշին հաստատ չէինք կորցնի, եթե պատերազմը հոկտեմբերի 19-ին կանգնեցվեր: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

 

Զաքարյանի համոզմամբ, Նիկոլ Փաշինյանի 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստի ժամանակ հնչեցրած ելույթը 90 տոկոս ստից էր բաղկացած։ Նրա պնդմամբ, իհարկե, որոշ ճշմարտություններ կային, բայց, ընդհանուր առմամբ, ամբողջը ներկայացում էր։ Բայց, ըստ նրա, այդ ամենն այլևս մարդկանց հետաքրքիր էլ չէ և դա նույնիսկ տեսնում ենք սոց.հարթակներում թույլ արձագանքներից։

24news.am

 

← Վերադառնալ ցուցակին