Հարցազրույցներ

Նիկոլն ինձ ասաց՝ պարտվել ենք, բայց չհամաձայնվելով Պուտինի առաջարկին՝ 2000 նոր զոհի պատճառ դարձավ

20.06.2023

 Նիկոլն ինձ ասաց՝ պարտվել ենք, բայց չհամաձայնվելով Պուտինի առաջարկին՝ 2000 նոր զոհի պատճառ դարձավ: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։

 
Շարմազանովի համոզմամբ, անթույլատրելի է այդ ֆորմատով խոսել պատերազմի և ռազմական գործողությունների մասին, լուրջ չէ այդ մոտեցումը։ Ըստ նրա՝ Փաշինյանի զեկույցը թույլ էր և որևէ նոր բան չէր պարունակում։ Շարմազանովի կարծիքով, Փաշինյանն ընդամենը փորձում էր ևս մեկ անգամ իր վրայից մաքրել պատերազմի պարտության մեղքը։ Շարմազանովը նաև նշեց, որ Փաշինյանը փաստացի խոտովանեց, որ Շուշին կարող էր մնալ հայկական և մեր վերահսկողության տակ։
 
Մանրամասները՝ տեսանյութում։
24news.am
 

← Վերադառնալ ցուցակին