Հարցազրույցներ

Արայիկ Հարությունյանը նո՞ր է իմացել, որ Արցախը հանձնում են, թե՞ ուզում է ցույց տալ, որ մաքուր է

26.05.2023

 ՀՀ-ում իշխանության գլխին մի մարդ է, ով պատրաստ է հանձնել հայրենիքը։ Իշխանական ներկայացուցիչները պետք է հասկանան, որ գուցե կարճ ժամանակով կարողանան պահել իշխանությունը, բայց պատմությունը չեն կարող սրբագրել: Տարիներ հետո արձանագրվելու է, որ եղել է Նիկոլ Փաշինյան, ով դավաճանել է իր հայրենիքին, և եղել են մարդիկ, որոնք տեր են կանգնել այդ դավաճանությանը և դա խարան է լինելու իրենց սերունդների գլխին: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Խորհրդարանում մի քանիսն ասում են, որ Վազգեն Սարգսյանի գծի կրողներն են, միշտ հղում են անում, բայց երբ նրա ազատագրած հայրենիքը հանձնում են, ծպտուն չեն հանում, փորձում են այլ պատճառաբանություններ բերել, մինչդեռ կոլեկտիվ պատասխանատվությունից բացի կա նաև անհատական պատասխանատվություն», - ավելացրեց պատգամավորը:

 
 

Անդրադառնալով Արցախից հնչող հայտարարություններին` պատգամավորը նշեց, որ Արցախի իշխանություններն այս հարցում մեծ պատասխանատվություն են կրում. «Արայիկ Հարությունյանը ինչո՞վ է տարբերվում Փաշինյանից, նոր է՞ իմացել, որ Արցախը հանձնում են, որ կոչեր է անում, թե ուզում է ցույց տալ, որ իր դեմքը մաքուր է, ամեն բան մարդկանց աչքի առջև է կատարվել և դա բոլորը հասկանում են»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Հերմինե Միքայելյան

24news.am

← Վերադառնալ ցուցակին