Հարցազրույցներ

Չենք կարող խոսել ներկայումս իրականացվող ծրագրերի մասին․ ՀՀԿ

23.05.2023

Կան մի շարք ծրագրեր, որոնք մենք իրականացնում եւ քննարկում ենք, բայց դրանց մասին հնարավոր չէ խոսել, սա ներառում է ողջ գործիքակազմը։ Այս մասին մայիսի 23-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետական ​​կուսակցության անդամ, ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
Նա առանցքային անվանեց իշխանափոխությունը՝ հավաստիացնելով, որ իր ներկայացրած քաղաքական ուժը իշխանության համար չի պայքարում։
 
«Երեկ ինձ համար ոչ մի նոր բան տեղի չունեցավ։ Մենք արդեն վաղուց ցույց ենք տվել ու ապացուցել, որ Փաշինյանը (ՀՀ վարչապետ-խմբ.) բանակցում է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու շուրջ»,- հավելեց Մամիջանյանը։
 
Պատգամավորը վստահեցրեց, որ ՀՀԿ-ի համար պայքարի ակտիվ փուլը չի ​​դադարել. «Փողոցում մենք եղել ենք զոհված զինծառայողների հարազատների կողքին եւ այլ ակցիաներին եւս։ Սա քաղաքական ուժի կամ քաղաքական գործչի պայքար չէ, սա համազգային պայքար է։ Չի եղել ոչ մի հակափաշինյանական եւ հայանպաստ ակցիա, որին ՀՀԿ-ն ակտիվ մասնակցություն չունենա»,- վստահեցրեց պատգամավորը։
 
Նա նշեց, որ Փաշինյանի ոչ մի հայտարարություն, բացի իր հրաժարականից, հետաքրքրություն չի ներկայացնում, այդ թվում՝ Ալիեւի հետ գաղտնի պայմանավորվածությունները։
 
Պատգամավորը վստահություն հայտնեց, որ հայերի ճնշման տակ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա։ Հիշեցնելով, որ համաշխարհային պատմության մեջ տարբեր բռնապետեր հեռացել են տարբեր ձեւերով, նա հորդորեց Փաշինյանին ընտրել իր համար առավել ընդունելի ճանապարհը։ «Լեռնային Ղարաբաղի խորհրդարանից ես ակնկալում էի Փաշինյանի գործունեությանն ավելի հասցեական եւ կոնկրետ գնահատական​​, բայց յուրաքանչյուր խորհրդարան ինքն է որոշում, ինչ հայտարարությամբ հանդես գալ»,- եզրափակեց Հայկ Մամիջանյանը։
 
news.am
 

← Վերադառնալ ցուցակին