Հարցազրույցներ

Փաշինյանը թաղեց Արցախի հարցը, նա Երրորդ Հանրապետության ամենամեծ թշնամին է

19.05.2023

 Փաշինյանը թաղեց Արցախի հարցը, նա Երրորդ Հանրապետության ամենամեծ թշնամին է։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։ 

Շարմազանովի համոզմամբ, կառավարության նիստում Փաշինյանն հստակ ասեց, որ Արցախն Ադրբեջան է և վերջ, այն դեպքում, երբ ինքն էր հայտարարում, թե Արցախն Հայաստան է, խոսում էր ինքնորոշման, անջատում հանուն փրկության սկզբունքների մասին։  

 
 

Շարմազանովի կարծիքով, Փաշինյանն իր ընտանիքին քաղաքական փիառի առարկա է դարձրել, ինչը անթույլատրելի է։ Ըստ նրա՝ անթույլատրելի է նաև զոհված զինվորի ծնողին կալանավորելը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

24news.am

← Վերադառնալ ցուցակին