Հարցազրույցներ

«Եթե բան չփոխենք, ավելի վատ է լինելու. Նիկոլի ձեռքը բռնելու ժամանակն է, ոնց՝ չգիտեմ». Արմեն Աշոտյան

18.05.2023

«Այս ճգնաժամը, որում մենք ապրում ենք, քաղաքական չէ. սա արժեհամակարգային ճգնաժամ է, սա հասարակության ճգնաժամ է… Խնդիրները շատ ավելի խորքային են, քան զուտ այս մի իշխանությանը հեռացնենք, տեսնենք՝ ով է գալիս իշխանության»,- ԳԱԼԱ-ի «Կարեւորի մասին» հաղորդման շրջանակներում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքերով՝ մեր կորուստները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ հասարակությունն իր մեջ չի գտել պայքարելու ուժ:

 

«Անգամ ամենաուժեղ մարդիկ երբեմն հոգեբանորեն հայտնվում են դեպրեսիայի մեջ: Դժվար է միշտ ուժեղ, տոկուն, դիմացկուն լինելը: Երբեմն թեւաթափ լինելու գայթակղություն ուժեղ մարդեկանց մոտ էլ է լինում, ուր մնաց չլիներ մեր հասարակության մոտ այդքան սթրեսներից ու լարվածությունից հետո: Երբ որ մեկին ընկերներն ուզում են ուշքի բերել, ասում են՝ մի հատ քեզ հավաքի, մտի լողացի, կողքիցդ աղբը հավաքի, շորերդ թարմացրա ու արի երկու բառ խոսենք: Այս հոգեբանական «տրյուկները», որոնցով անհատի հետ կապված աշխատում են, փոխաբերական իմաստով պետք է անել նաեւ մեր ժողովրդի հետ»:

Բախտորոշ այս իրավիճակում կա քննադատություն, թե որտե՞ղ են «Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում» ասող Սերժ Սարգսյանը, որտե՞ղ է Ռոբերտ Քոչարյանը, ի՞նչ է անում ընդդիմությունը:

Անդրադառնալով այս հարցին, Աշոտյանը նշեց.

 

«Սերժ Սարգսյանը դա ասում է որպես քաղաքական նպատակ՝ Արցախը չի՛ լինելու Ադրբեջանի կազմում: Բայց նա «ցարի բոգը» չէ, որ ասի ու այդպես լինի: Դա քաղաքական գործչի, պետական այրի նպատակ է: Ընդ որում, դա ոչ միայն ներքաղաքական սպառման ուղերձ է, այլ նաեւ արտաքին քաղաքական, որովհետեւ Հայաստանում փորձում են թրենդային դարձնել «հայ ժողովուրդն առանց Արցախի բանաձեւը»:

Արմեն Աշոտյանի խոսքերով՝ այսօր հասարակությունն այն վիճակում չէ, որ գնանք նոր ընտրությունների, հասարակությունը «հիվանդ է»:

«Մենք դեռ չենք եկել այն նորմալ վիճակի, որով կարող ենք գնալ նորմալ ընտրությունների: Ինչ վերբերում է ընդդիմությանը… ընդդիմություն չկա, որովհետեւ չկա իշխանություն, որովհետեւ մենք չունենք պետական կառավարում եւ քաղաքական պայքար: Արժեհամակարգային խորը եւ համապարփակ ճգնաժամի մեջ ենք, որից դուրս գալու պարտավորությունը մերն է: Մեր մեջ մնացել է առողջ բան, ցողոնային բջիջներ, որոնցից եթե մեռուկացած հյուսվածքները հանենք, կարող ենք ապրել»:

 galatv.am

 

 

← Վերադառնալ ցուցակին