Հարցազրույցներ
ՀՀ-ն ՌԴ-ից չի ստացել ութ ՍՈւ-30 կործանիչ՝ մինչև 2023 թվականը պիտի մատակարարվեին․ Փաշինյանը թող ասի՝ ո՞րն է խնդիրը․ Տիգրան Աբրահամյան
17.05.2023
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն օրերս «Նովայա Գազետա-Եվրոպա»-ին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանը Ռուսաստանից չի ստանում այն սպառազինությունը, ինչ պատվիրել է և ինչի համար վճարել է։ Կան տեղեկություններ, որ մինչև ուկրաինական պատերազմի սկսվելն է այս գործարքը կնքվել, և Հայաստանը վճարել է Ռուսաստանին մի քանի հարյուր միլիոն դոլար, սակայն ռուսները Հայաստանին չեն մատակարարում զենքը։
Կան հավաստի տեղեկություններ, որ Մոսկվան խոչընդոտել է նաև Հնդկաստանից ռուսական լիցենզիայով զենքի վաճառքին Հայաստանին, սակայն հետո հաղթահարվել է ռուսական այդ խոչընդոտը։ Ինչպե՞ս պետք է վարվի ՀՀ-ն՝ ռուսներից զենք կամ գումար ստանալու նպատակով։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը Factor TV-ին տված հարցազրույցում ասում է, որ Հայաստանի իշխանությունը պիտի բաց խոսի, թե ՌԴ-ից զենքի գնման ի՞նչ խնդիրներ կան, որ ո՛չ զենքն է տալիս, ո՛չ գումարը վերադարձնում։ «Հայաստանը Ռուսաստանից չի ստացել նաև ութ ՍՈւ 30-երը, որոնք պիտի մատակարարվեին մինչև 2023 թվականը։ Իշխանությունը պիտի բաց խոսի՝ ո՞րն է խնդիրը։ Ինչո՞ւ է ՀՀ իշխանությունը խուսափում հայտնել՝ ՌԴ-ն ինչպիսի՞ ռազմատեխնիկական համագործակցություն է առաջարկել ՀԱՊԿ նիստում»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան