Հարցազրույցներ
Ռևանշը լավ բան է, ռևանշով կազդուրվում են, իսկ Ալիևը դրանից է վախենում․ Արտակ Զաքարյան
12.05.2023
«Մենք ունենք խնդիրների մի բազամություն, որտեղ որևէ լուծում այս իշխանություն կոչվածները չունեն»,-Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը՝ հատկանշելով, որ խնդիրների լուծման ճանապարհն իշխանափոխությունն է։
«Ասում են խաղաղություն, լավ վերնագիր է խաղաղություն, իսկ ի՞նչ են դնում դրա տակ, ոչինչ, բացի՝ մեր զինվորի կյանքից»,-ասում է մեր զրուցակիցը։
«Ռուսաստանն այսօր, լավ թե վատ, Արցախի անվտանգության երաշխավորն է, լավ թե վատ, փաստացի ՌԴ-ն է Հայաստանի անվտանգության երաշխավորներից մեկը՝ մեր բանակի հետ միասին»,-նշում է Արտակ Զաքարյանը։
Նրա խոսքով՝ Նիկոլը պարտք է մնացել աշխարհի որոշ կենտրոններին՝ իրեն իշխանության պահելու համար, նույնը՝ Ալիևը արցախյան պատերազմում «հաղթանակ» ունենալու համար, սակայն, ըստ Արտակ Զաքարյանի, երկուսի պարտքերը փակում են ժողովուրդը․ «Մեր պարագայում ցավալի իրողություն է»,-ասում է մեր զրուցակիցը՝ ընդգծելով․ « Մենք ընտրել ենք քաղաքականպես տգետ մտածելակերպով իշխանություն և ուզում ենք ամեն ինչ լա՞վ լինի»։
Մանրամասն՝ տեսանյութում։
yerevan.today