Հարցազրույցներ

Ադրբեջանը Սոթքի հանքի նկատմամբ հավակնություն ունի․ Տիգրան Աբրահամյան

11.05.2023

 Ադրբեջանը չի բավարարվում Սոթքի հանքի աշխատանքների դադարեցման փաստով և նպատակ ունի հանքի նկատմամբ լիակատար վերահսկողության հասնել։

Factor TV-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Այդ հատվածում հենց հանքի տարածքում մարտական դիրքեր ունեն թե հայկական, թե ադրբեջանական կողմերը։ Եվ Ադրչբեջանը փաստացի խոչընդոտում էր քաղաքացիական աշխատողների ներկայությանը։ Այս փուլում Ադրբեջանը մի քանի խնդիր ունի դրած իր առջև։ Բացի նրանից, որ անհրաժեշտ է համարելու հասնել հանքի աշխատանքների լիակատար դադարեցմանը, այլ նաև հանքի նկատմամբ հավալնություն ունի, որպեսզի օգտագործի այն իր տնտեսության զարգացման համար»,- շարունակեց պատգամավորը։

Պատգամավորը նաև շեշտում է՝ այդ ուղղությամբ բարձուքնները ռազմավարական նշանակություն ունեն և դրանց նկատմամբ Արդրբեջանի հնարավոր ագրեսիան կարող է շատ ծանր իրավիճակ ստեղծել։ Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտից մի քանի ժամ շարունակ ադրբեջանական կողմը մի քանի ժամ շարունակ կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով հայկական կողմն ունի 4 վիրավոր։ Ադրբեջանական կողմը հայտնել է 1 զոհի և 1 վիրավորի մասին։

factor.am

 

← Վերադառնալ ցուցակին