Հարցազրույցներ
Այն պետությունները, որոնք ՌԴ-ի հետ ունեցել են վատ հարաբերություններ՝ տարածքային կորուստներ են ունեցել. Շարմազանով
05.05.2023

Երբ Ն. Փաշինյանը առաջին անգամ կառավարության նիստի ժամանակ խոսեց, որ Թուրքիայից ստանում է դրական ազդակներ՝ առաջինններից մեկն էի, որ խիստ քննադատեցի դա, թե ինչպե՞ս կարելի է դրական ազդակներ ստանալ մի պետությունից, որի արտաքին գործերի նախարարն ապրիլի 24-ին գորշ գայլերի նշան է ցույց տալիս Ուրուգվայի հայությանը, որի ղեկավարը պատերազմից հետո Շուշիում հռչակագիր է ստորագրում Ի. Ալիևի հետ և, որի բայրաքթարները, ըստ Ն. Փաշինյանի, մեր պարտության գլխավոր պատճառներն էին: «Փաստինֆո»-ի եթերում ասել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը:
Անդրադառնալով ՀՀ ԱԺ նախագահի այցին Թուրքիա, բանախոսը նշեց, որ դրանից ոչ մի դրական ակնկալիք չպետք է ունենալ: «Հիմա, եթե Ն. Փաշինյանի նշանակած ՔՊ-ի ղեկավարները կբարձրացնեն Հայոց ցեղասպանության դատապարտման հարցը, կխոսեն թուրքական ժխտողականության մասին, Թուրքիայի հանցագործ քաղաքականության մասին 44-օրյա պատերազմի ժամանակ, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին՝ կասեմ հալալա ձեզ»,- նշեց Է. Շարմազանովը:
Անդրադառնալով եռակողմ փաստաթղթին և Ադրբեջանի հետ նոր համաձայնագրի ստորագրմանը, բանախոսը նշեց, որ այն պետությունները, որոնք Ռուսաստանի հետ ունեցել են վատ հարաբերություններ՝ ունեցել են տարածքային կորուստներ: Այն գործիչները, որոնք Ռուսաստանի հետ ունեցել են պրոբլեմատիկ հարաբերություններ՝ այսօր կա՛մ ֆիզիկապես չկան, կա՛մ քաղաքականապես զրո են:
«Մենք Սևրի պայմանագիր ենք ունեցել, որը պրոհայկական պայմանագիր էր, բայց չիրականացավ: Պայմանագիր կնքելը մեկ բան է, դրա իրականացումը՝ այլ բան: Ն. Փաշինյանը թող լավ հիշի՝ ցանկացած պայմանագիր, որը ինքը կնքեց, ըստ որի Արցախը համարվելու է Ադրբեջան՝ ինքը մեկ ժամ հետո հեռացվելու է վարչապետի պաշտոնից: Դա հավաքական հայ ժողովուրդն է անելու»,- եզրափակեց բանախոսը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Աղբյուր` Փաստինֆո