Հարցազրույցներ

Դիվանագետները հաճույքո՞վ են գնում աշխատանքի, երբ ԱԳ նախարարն Արարատ Միրզոյանն է. Հայկ Մամիջանյան

02.05.2023

 Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն անդրադառնալով ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի ընդունած՝ ՄԱԿ-ի և Եվրոպական խորհրդի համագործակցության մասին բանաձևին,  որտեղ հիշատակում կա Ուկրաինայի դեմ ՌԴ ագրեսիայի մասին, և  Հայաստանն էլ կողմ է քվեարկել բանաձևին, իսկ Ադրբեջանը՝ ձեռնպահ, ասաց, թե դիլետանտները չպետք է զբաղվեն միջազգային հարաբերություններով: Իսկ  ժամանակին, երբ ԱԳՆ-ում պրոֆեսիոնալներ էին աշխատում, նրանք ընդվզում էին, երբ դեսպանների քաղաքական նշանակում էր լինում։

«Հարգանքով այդ դիվանագետների հանդեպ, ուզում եմ հասկանալ՝ իրենք հաճույքո՞վ են գնում աշխատանքի, երբ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնում է Արարատ Միրզոյանը։ Կամ վերջին դեսպանների նշանակումները, երբ ՔՊ պատգամավորներից մեկն էլ չէր ուզում պատգամավոր լինել, գնում էր այլ երկիր դեսպան աշխատելու։

 

Կամ երևի դիլետանտ բառը տեղին չէ, տեղին է մարտնչող դավաճանական տգիտությունը, ավելի շատ դավաճանությո՞ւնն է, թե՞ տգիտությունը՝ իրենց ճաշակով թող ընտրեն»,- նշեց Հայկ Մամիջանյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

168.am

← Վերադառնալ ցուցակին