Հարցազրույցներ

2018-ին Նիկոլի շարժումը մերժել է Արցախի շարժումը. Էդուարդ Շարմազանովը

23.04.2023

 «Ես ասել եմ, որ եթե Նիկոլ Փաշինյանը մնաց, Հայաստանից մնալու է միջանցք ու կամուրջ։ Այս իշխանությունը ձեռքերը լվացել է Արցախից, հանձնել է Արցախը, այս իշխանության ուղեղում միայն զիջելն է և գործը հասցնել նրան, որ նրանք հրապարակային Ալիևին ասում են՝ ասեք՝ ինչքան զիջենք, մենք զիջենք, դե պարզ է, որ թուրքին ինչքան զիջենք, ինքը տասն էդքան ուզելու է։ Հետևաբար, եթե այս կապիտուլյանտը մնաց՝ իր խունտայով, Հայաստանից մնալու է միջանցք ու կամուրջ»,-Ջահերով երթից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Մենք մեր կյանքն առանց Արցախի չենք պատկերացրել, մենք մեր կյանքը, քաղաքական գործունեությունը նվիրել ենք միայն ուժեղ հայկական Հայաստանի և ուժեղ Արցախի համար։ Մեր աչքի առաջ սալյամիի նման սրանք կտրում են մեր հայրենիքի մասը, Արցախն էլ թողել են ճակատագրին, մի հատ էլ ԱԺ-ում մուննաթ են գալիս Արցախի քաղաքական ուժերի վրա, թե ինչու են Հայաստանի իշխանություններին պահանջ դնում։ Դե ճիշտ են անում, երևի, որովհետև երևի իրենք իրենց գիտակցության մեջ իրենց համարում են Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների կամակատարներ, վեցնոցներ, դրա համար էլ, իհարկե, Թուրքիայի վեցնոցներից, Ադրբեջանի կամակատարներից ի՞նչ պետք է սպասենք։ Այսօր ապրիլի 23-ն է՝ ջահերով երթն է, վաղը Ապրիլի 24-ն է, մի օր պետք է հասկանա՞նք՝ ինչու է եղեռնը եղել․ եղեռնը այսպես է եղել, էն, որ Մուշում, Զեյթունում, Սասունում հայերնին մորթել են, Կոստանդնուպոլսի միլիոնատեր հայերը, պաշտոնյաները, լավ ապրողները, նույնիսկ Գրիգոր Զոհրապը մտածել են, որ թուրքերն իրենց չեն կոտորելու, կոտորելու են։ Այսօրվա էրդողանական Թուրքիան և ալիևական Ադրբեջանը իրենց բովանդակությամբ ոչնչով չեն տարբերվում մուսավաթական Ադրբեջանից և քեմալական, երիտթուրքական Թուրքիայից, սա՛ է»,-ընդգծեց նա։

 

Շարմազանովի խոսքով՝ գործող իշխանություններն ունեն երկու սրբություն՝ իրենց պաշտոնը և ունիտազը, վերջ, իրենք սրբություն չունեն․ «Նիկոլը չէ՞ր, որ պատերազմի ժամանակ հայտարարում էր, որ Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս՝ մեզ ոչնչացնելու, ի՞նչ է փոխվել։ Դրանից հետո Էրդողանն ու Ալիևը Շուշիի հռչակագիր են ստորագրել, դրանից հետո Թուրքիան ասում է՝ խելոք լսեք ադրբեջանցիքին, թե չէ՝ ավելի վատ կլինի։ Այսօր չկա հայ-ադրբեջանական գործընթաց, կա ոճիրի և զոհի հարաբերություն, որտեղ զոհը պատրաստ է աղուհացով դիմավորել իր ոճրագործին։ Հայ-թուրքական գործընթացը մեր ժամանակ էր, երբ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից ասաց՝ գրողի ծոցը կուղարկեմ ձեր արձանագրությունները, այն ժամանակ էր Հայաստանը։ Բայց 5 տարի առաջ այս օրը գնացին կապիտուլյանտների հետևից ու մերժեցին արցախյան շարժումը․ իրենք մեզ չեն մերժել, Նիկոլը մեզ չի մերժել, Նիկոլի գլխավորած շարժումը մերժել է արցախյան պատերազմը, մերժել է Շուշիի ազատագրումը, հայի՝ հայկական երկրում տեր լինելու գաղափարը։ Ինքը ասում է՝ ի՞նչ Արարատ, արդեն մեզ սովորեցնում են, որ մենք Արարատ լեռից հրաժարվենք։ Հայի համար Արարատը նույնն է, ինչ հրեայի համար Սիոնը, կա Արարատ՝ կա հայ, չկա Արարատ՝ չկա հայ։ Արարատը սովորական լեռ չէ, յուրքանչյուր հայի վերածննդի, քրիստոնեական արժեքների, Նոյան տապանի, մահվան հանդեպ կյանքի հաղթանակի սիմվոլն է։ Հայություն լինելո՛ւ է։ Յուրաքանչյուր հայ, որ այստեղ է, երեք հոգու բկին ենք կանգնած՝ Նիկոլի, Ալիևի, Էրդողանի, մենք էլ պետք է ապացուցենք, ուրիշը մեր փոխարեն չի գալու»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռազմիկ Մարտիրոսյան

168.am

← Վերադառնալ ցուցակին