Հարցազրույցներ
Նիկոլենց համար սա ցավոտ է․ Աննա Մկրտչյան
23.04.2023
«Պետք է արդեն սովոր լինեինք, որ թուրք-ադրբեջանական դրածոները Հայաստանում սիմվոլիկան բարձր են գնահատում՝ հայ ժողովրդի համար ամեն ինչ ցավոտ դարձնելու համար։ Եթե մինչև 2018թ․ կարող էինք խոսել նրա մասին, որ մենք թշնամիների դեմ պայքարում էինք մեջք-մեջքի տված, հիմա պետք է հասկանանք, որ այդ թուրք-ադրբեջանական տանդեմին հաջողվել է Հայաստանում իշխանությունը զավթել, հիմա մեր թիկունքում դավաճաններ են, ովքեր որևէ կերպ մեր պաշտպանական և ինքնապաշտպանական, մեր ազգային նվիրական իղձերի իրականացման տեսանկյունից որևէ բանի չեն նպաստելու և որևէ կերպ մեզ չեն օգնելու, որպեսզի մենք կարողանանք որպես պետականություն պահենք»,-Ջահերով երթի ժամանակ 168․am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ նկատելով, որ ջահերով երթը իշխանությունների համար շատ ցավոտ է։
«Ամեն անգամ կեղծ օրակարգեր են սահմանում անգամ դրոշ այրելու հետ կապված։ Այո, Հայաստանի թշնամիների դրոշը Հայաստանի կենտրոնում այրվելու է, մենք չենք մոռացել և չենք պատրաստվում մոռանալ Ցեղասպանությունը, մեր ազգային պահանջատիրությունը, մենք չենք մոռանում, թե ինչպես է 4 օրը մեկ 4 հայի կյանք խլում թուրքն ու ադրբեջանցին։ Ես հասկանում եմ, որ նիկոլենց համար սա ցավոտ է, իրենք ուզում են, որ մենք անհիշողություն, անանցյալ և անապագա մարդկանց կույտ լինենք, բայց այդպես չենք, մենք ազգ ենք՝ Սփյուռքով, Հայաստանով և Արցախով։ Այս դժվարությունները ու այս դավաճանների հատվածն էլ ենք անցնելու մեր այս պատմության մեջ։ Իրենք մնալու են դավաճանական մի խմբակ, ովքեր ինչ-որ ժամանակահատվածով փորձեցին մեզ կոտրել, բայց մենք այնքան գիտակցություն ունենք, ազգային նպատակներ ու իղձեր, որ կարողացանք իրենց հաղթահարել ու պահպանել մեր պետականությունները»,-շեշտեց Աննա Մկրտչյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռազմիկ Մարտիրոսյան
168.am