Հարցազրույցներ

«Մեր հայաթում, որ ասֆալտ անեն, քանոնը պետք է վերցնենք, գնանք»․ Աննա Մկրտչյանը՝ ՔՊ-ի առաջարկի մասին

20.04.2023

 Ընդդիմադիր պատգամավոր Աննա Մկրտչյանը եկել է Ազգային ժողով մի նպատակով․ որ իշխանությւոններն այլևս չլինեն։ Այս մասին այսօր Factor TV-ի հետ զրույցում ասաց Մկրտչյանը։ «Մեր խնդիրը մնում է մեկը․ ՀՀ քաղաքացին չի հաջողելու, քանի դեռ այս իշխանությունը մնում է․ եթե երեք տարի էլ մնան, դա դժոխք կլինի»,- ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։ Նա նաև անդրադարձավ ասֆալտապատման աշխատանքներին և դրա վերաբերյալ ՔՊ-ի առաջարկին։ «Եկել են այստեղ իրենց գովաբանված ասֆալտի մասին են զեկուցում։ Բայց պիտի ճանապարհների բարեկարգումը նորմալ անեն։ Ասում են՝ մի տարի առաջ ենք ասֆալտապատել, բայց հիմա քարուքանդ է եղել։ Այս իշխանազավթների խորհուրդը հետևյալն է՝ հարգելի՛ քաղքացիներ դուք կարող եք տեխնիկական վերահսկողություն իրականացնել ասֆալտապատման աշխատանքներ իրականացնողների նկատմամբ։ Այիսնքն՝ ՀՀ քաղաքացին, ես, դուք հայաթում տեսնենք, որ ասֆալտ են անում, քանոնը կամ այլ գործիք վերցնենք չափենք, շինարարին ասենք՝ այստեղ մի քիչ լավ գործ արա՞»,- նշեց Մկրտչյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

factor.am

 

 

 

← Վերադառնալ ցուցակին