Հարցազրույցներ
Փաշինյանը հայտարարում է՝ Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում․ Տիգրան Աբրահամյան
19.04.2023
«Ալիևն ամեն ինչ անում է ՀՀ իշխանություններին և Նիկոլ Փաշինյանին միչև վերջ ստորացնելու համար»,- այս մասին Factor TV-ի հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ հավելելով, որ Ալիևը կարծում է, թե դրանով կոտրում է Հայաստանի դիմադրողականությունը՝ բարոյահոգեբանական տեսանկյունից։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին կոշտ ելույթ է ունեցել հայ-ադրբեջանական խնդրի, արցախյան հարցի առնչությամբ, հայտարարելով, թե Արցախի հայությունը կամ պետք է ընդունի Ադրբեջանի քաղաքացիություն, կամ հեռանա, Հայաստանից էլ նա պահանջել է հայտարարել, թե՝ «Ղարաբաղը Ադրբեջան է, և վերջ»: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Աբրահամյանը նշեց, որ Ադրբեջանն ստացել է իր համար կարևոր համարվող հայտարարությունները հենց Նիկոլ Փաշինյանի շուրթերից։ «Փաշինյանը, ըստ էության, տարբեր ձևակերպումներով հայտարարել է, որ ինքը Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում և որ ինքը համակերպվել է Ադրբեջանի տարածքային պահանջների հետ, բայց Ադրբեջանի համար անհրաժեշտ է, որ դրանք ունենան իրավական ամրագրումներ, այսինքն՝ փաստաթղթային կարգավիճակ։ Ալիևի այս վերջին հայտարարությունը քաղաքական գործընթացների շրջանակներում չի տեղավորվում, դա անձնական ստորացման գործընթաց է»,- նշեց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում։
factor.am