Հարցազրույցներ

Եթե եկել ենք մանդատները պահելու մինչեւ կարողանանք սրանց վռնդել, նշանակում է՝ պետք է մասնակցենք ամեն ինչին. Աննա Մկրտչյան

18.04.2023

 Երբ Դիմադրության շարժման փողոցային փուլն ավարտվեց, ինձ բազմիցս հարցրել եք՝ թե ինչու հետ եկաք Ազգային ժողով, ես շատ անկեղծ եւ ուղիղ ասել եմ, հիմա էլ ասում եմ՝ մանդատները պահելու համար: Այս մասին, այսօր՝ ապրիլի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրուցյում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

«Ես շարունակում եմ մտածել, որ եթե եկել ենք մանդատները պահելու մինչեւ կարողանանք սրանց էստեղից վռնդել, նշանակում է՝ պետք է մասնակցենք ամեն ինչին: Պետք է հնարավորություն չտանք, որ Նիկոլը էստեղ ունենա իր ցանկալի միջավայրը: Ես կարծում եմ, որ գոնե առաջին կեսում, մինչեւ փողոց դուրս գալը, ես դրան հասել էի, նույնկերպ շարունակելու եմ հիմա»,-ասաց նա:

Աննա Մկրտչյանն ընդգծեց, որ համաձայն է տեսակետին, որ չպետք է թույլ տան, որ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից խոսի եւ հակահայկական հայտարարություններ անել. «Կարծում եմ՝ մենք այդ ընդդիմությունը դառնալու ենք»:

news.am

 

← Վերադառնալ ցուցակին