Հարցազրույցներ

Ադրբեջանի դրոշն այրելը ազդակ էր, որ մարդիկ քնից զարթնել են, Փաշինյանի ստի արշավը մոտենում է ավարտին

17.04.2023

 Մարզահամերգային համալիրում Ադրբեջանի դրոշի այրումը նշանակում է, որ այրվել է նիկոլիզմը, Փաշինյանի հետհաշվարկն արդեն սկսվել է, իրենից հեռանում են նաև իր հետ համագործակցողները: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ՀՀԿ երիտասարդական միության նախագահ Հենրիխ Դանիելյանը՝ անդրադառնալով ապրիլի 14-ին Հայաստանում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնության հանդիսավոր արարողության բացման ժամանակ դիզայներ Արամ Նիկոլյանի կողմից Ադրբեջանի դրոշը այրելու հանգամանքին:

«Ադրբեջանի դրոշի այրումը ազդակ է, որ մարդիկ քնից զարթնել են, Փաշինյանի ստի արշավը մոտենում է ավարտին: ՔՊ-ն «գառան դիմակ հագած գայլ է», այսօր նրանք բացահայտվում են մարդկանց առաջ: ՔՊ-ն այդքան ստատուս ու հարցազրույց չի տվել Արցախի փակ լինելու մասին, որքան դրոշը վառելու մասին է վատ մեկնաբանություններ գրել, հստակ է մի բան, որ պարտության սիմվոլ հանդիսացող իշխանությունը բացահայտվում է ժողովրդի մոտ»,- ավելացրեց նա:

 
 

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Հերմինե Միքայելյան

24news.am

← Վերադառնալ ցուցակին