Հարցազրույցներ
ԱԱԾ-ն, ԳՇ-ն պատերազմի մասին վերլուծություններ ունեն, բայց իշխանությանը ձեռնտու չէ այն հրապարակել
06.04.2023
Նիկոլ Փաշինյանի ասածերը չեն կարող հիմք լինել հասկանալու համար, թե իրականում սահմանում ինչ է տեղի ունենում: Նա մի քանի օր առաջ ասում էր, որ դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել, միայն ԱԱԾ-ի հաղորդագրությունից հետո իր խոսույթը փոխեց: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Հանցանքի էլեմենտներ կան, քաղաքական որոշումների կամ դրանց բացակայության հետևանքն է, որ ադրբեջանցիները ժամանակից շուտ եկել ու դիրքավորվել են: Այս իրավիճակում սահմանապահները կամ բանակային կորպուսի ստորաբաժանումները գալու են և ավելի հետ են նստելու, այսինքն՝ ՀՀ տարածքի հաշվին չեզոք գոտի է ձևավորվելու: Տեղ-Կոռնիձոր համայնքների գյուղացիերի հողերի հաշվին ձևավորվելու է չեզոք գոտի, ինչը Ադրբեջանի օգտին է»,- ընդգծեց նա:
Անդրադառնալով ԱԺ 44-օրյա քննիչ հանձնաժողովի աշխատանքներին և օրեր առաջ Զոհրաբ Մնացականյանի, Օնիկ Գասպարյանի ներկայությանը նշված հանձնաժողոցում Աբրահամյանը ասաց, որ հանձնաժողովը հանցանքների փաթեթավորման ֆունկցիա է կատարում, մեղքը գցելու է զինվորականների վրա, իշխանությունը Ջալալ Հարությունյանի, Օնիկ Գասպարյանի տված հայտարարություններն օգտագործելու է այդ պահին ընտրված թիրախների դեմ:
«Փաշինյանը Արզումանյանին 5-րդ շարասյուն էր ներկայացնում, բայց օբյեկտիվ որևէ հիմք չկա, նա պատերազմի վերջին տասնօրյակում է հրամանատար նշանակվել, այդ օրերին շատ քչերը կհամաձայնվեին նման պատասխանատու պաշտոնի նշանակվել, երբ ՊԲ-ն, հայկական զինուժը ծանր իրավիճակում էր: ԱԱԾ-ն, ԳՇ-ն պատերազմի մասին ունեն վերլուծություններ, բայց իշխանությանը ձեռնտու չէ, որ այն ըստ նշանակության օգտագործվի, որովհետև այս իշխանությունն է գլխավոր պատասխանատվությունը կրում պատերազմի ծանր հետևանքների համար, նրա համար օբյեկտիվ հիմքեր հրամապարակելը մահացու մի բան է: Զոհրաբ Մնացականյանը Նիկոլ Փաշինյանի հռչակած սեփական կետից սկսելու դիվանագիտության առանցքային դեմքերից մեկն է եղել, նա կրել է այն քաղաքական կուրսը, որի համաձայն դիվանագիտութունից դուրս են բերվել հիմնական սկզբունքները՝ ինքնորոշման իրավունքը և հիմք դրվել Դուշանբեի վտանգավոր գործընթացին: Նա փորձեց մաքրել իրեն, բայց այդ երկու տարվա արտաքին քաղաքականության տապալման պատասխանատուններից մեկը եղել է ինքը»,- մեկնաբանեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հերմինե Միքայելյան
24news.am