Հարցազրույցներ

Իշխանություններն իրենք են «զենք տալիս» հակառակորդին. Հայկ Մամիջանյան

01.04.2023

 Իշխանություններն իրենք են «զենք տալիս» հակառակորդին. Հայկ Մամիջանյան

Ադրբեջանի կողմից ՀՀ սուվերեն տարածք ներխուժելը պետական մակարդակով օկուպացիա չորակելը ական է դնում հետագա դիվանագիտական պրոցեսների տակ։ Այս մասին «Աբովյան Time»–ի եթերում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը` անդրադառնալով Տեղ գյուղի տարածքում Ադրբեջանի առաջխաղացմանը։
Նրա գնահատմամբ` Ադրբեջանը ՀՀ իշխանությունների կողմից նման արձագանքը օգտագործելու է հետագայում Սև լճի, Ջերմուկի, Գեղարքունիքի դեպքերն էլ նույն քողի տակ ներկայացնելու համար։
«Ինչպես կարելի է այսքան անլուրջ վերաբերվել պետական դիրքորոշմանը։ Հասկանո՞ւմ եք, որ զենք եք տալիս հակառակորդին, որովհետև հետագայում նմանօրինակ դեպքերը մի սանրով են սանրվելու»։
 
 

← Վերադառնալ ցուցակին