Հարցազրույցներ

Սերժ Սարգսյանի հարվածած գնդակը հայտնվել էր Էրդողանի դարպասում․ էդուարդ Շարմազանով

31.03.2023

 Անշնորհակալ գործ է՝ մեկնաբանել Փաշինյանի իրար հակասող հայտարարությունները։ Այս մասին «AntiFake զրույց» հաղորդման շրջանակներում Դավիթ Ֆիդանյանի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։ Քաղաքական գործչի խոսքով՝ Փաշինյանը մեկ խոսում է Ադրբեջաի կողմից պատրաստվող ցեղասպանության մասին, մեկ՝ խաղաղության։

 

ՀՀԿ-ական գործչի համոզմամբ՝ իշխանությունների քաղաքականության արդյունքում Հայաստանը միայնակ է մնացել։ «Փաշինյանը մեկ ձոներ է հղում Պուտինին՝ խոսելով նրա օպերատիվություն մասին, այնուհետև իր թիմակիցները խոսում են Պուտինին կալանավորելու անհրաժեշտության մասին»,– նշեց նա։ 

Շարմազանովը հիշեց՝ իրենց իշխանության ժամանակ հայկական կողմը հաղթող պետություն էր և կարողացել էր անգամ Թուրքիային հետ պահել արցախյան հարցի կարգավորման գոծընթացից։ Քաղաքական գործչի խոսքով՝ «Ֆուտբոլային» դիվանագիտության շրջանակներում Սերժ Սարգսյանի հարվածած գնդակը հայտնվել էր Էրդողանի դարպասում։

 

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

Աղբյուր՝ AntiFake.am

 

 

← Վերադառնալ ցուցակին