Հարցազրույցներ
Ժողովրդավարության բաստիոն ՀՀ-ում պարտադի՞ր են ընտրախախտումներն և գործընկերոջ ձերբակալումը
29.03.2023
Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանն է։
ԵԿ ղեկավարի հետ անդրադարձ է կատարվել ս. թ. մարտի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից կառավարության
դիմումի հիման վրա ընդունված որոշմանը, ըստ որի՝ Միջազգային քրեական
դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները
համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը և այդ որոշմանն ուղղված ՀՀԿ գործադիր մարմնի հայտարարությանը։
Այս ամենը որակելով ծիծաղելի իրականություն, որի մեջ փորձում են ներքաշել մեզ՝ բանախոսն ընդգծեց, որ «Նիկոլ Փաշինյանը և իր դիվանագիտական բլոկը ծիծաղելի է քաղաքական առումով, բայց լացելու է որպես երկրի դիվանագիտական և քաղաքական կուրս։ Արևմուտքը ուզում է ձերբակալել և որպես քաղաքական մեսիջ է անում՝ Ռուսաստանին ևս մի պատժամիջոցի մեջ ներքաշելու համար, բայց Նիկոլ Փաշինյանը, ինչպես միշտ, մեզ ներքաշում է գերտերությունների պայքարի մեջ, որի մեջ Հայաստանի Հանրապետությունը եղել է, կա և լինելու է թույլ օղակը»։
Ըստ Դանիելյանի՝ այս ամենը կործանարար հետևանքներ կարող են ունենալ Հայաստանի համար, և ինչպես բազմիցս է նշվել, պետք է առաջնորդվել և-և սկզբունքով՝ գերակա շահ ունենալով Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության կարևորագույն խնդիրը։
Խոսելով հայաստանյան իշխանությունների վարած հայակործան քաղաքականության մասին՝ ԵԿ նախագահը կարևորեց նաև երիտասարդության դերն ու խնդիրները՝ ընդգծելով, որ այս իշխանությունները խլել են երիտասարդների ապագան, երիտասարդների համար Հայաստանում որևէ պայման չկա, նրանք այլևս չեն տեսնում հնարավորություններ սեփական հայրենիքում ապրելու և արարելու համար։ Այս իշխանությունները երիտասարդների համար ոչինչ չեն արել, բացի նրանց ապագան խորտակելուց։
Հաղորդման շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև մարտի 25-ին Հայաստանի երկու համայնքներում կայացած ՏԻՄ ընտրություններին և խայտառակ ընտրախախտումներին, մանրամասներ ներկայացվեց Սիսիանում արձանագրված խախտումներից՝ մատնացույց անելով մի պարզ իրողություն, որ ի վերջո նրանք, ովքեր իրականացնում են այդ խախտումները իշխանության համար, ենթարկվում են պատժի հենց այդ նույն իշխանության կողմից, զօր օրինակ Սիսիանում տարբերանշան չունեցող ոստիկանն էր, ում մասին բանախոսը ֆեյսբուքյան էջում արձանագրում էր կատարել, և որն արդեն հեռացված է պաշտոնից։
Հենրիխ Դանիելյանը կարևորել է նաև Armnesty International միջազգային կազմակերպության հրապարակած ‹‹Աշխարհում մարդու իրավունքների վիճակը 2022-2023 թթ․›› զեկույցը, որտեղ 2022 թվականի բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության կողմից ցուցաբերված բռնի և անհամաչափ ուժի կիրառմանը, ամենադաժան բախումներից մեկին՝ հունիսի 3-ին, երբ ոստիկաններն օգտագործեցին խլացուցիչ նռնակներ և կիրառեցին բիրտ ուժ քաղաքացիների նկատմամբ՝ թույլ չտալով նրանց (մեզ) մոտենալ Հայաստանի խորհրդարանի շենքին։
«Սա խայտառակություն է։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի տերերն անգամ գնացել են այն ուղղությամբ, որ Փաշինյանն այնքան է անցել կարմիր գծերը, որ անգամ չեն կարողանում չարձանագրել», - հավելեց բանախոոսը։
Հարցազրույցը դիտեք տեսանյութում
livenews.am