Հարցազրույցներ

Անդրանիկ Քոչարյանը տապալել է քննիչ հանձնաժողովի ֆորմատը, որովհետև ինքն է նախագահը. Տիգրան Աբրահամյան

21.03.2023

 Ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը պատասխանել է Factor.am-ի հարցերին։ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը երկու անգամ փակ, գաղտնի նիստին հրավիրել է ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին, բայց ընդդիմությունը չի մասնակցում։ Իշխանությունն ասում է՝ քննադատությունների փոխարեն թող գան իրենց հուզող հարցերն ուղղեն նախկին և գործող պաշտոնյաններին։ Անդրադառնալով այս դիտարկմանը՝ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը նշեց․ «Ասելիք հենց մենք ունենք, իրենք ասելիք ունե՞ն։ Իսկ ովքե՞ր են իրենք․ Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, իրենց պաշտպանության նախարարներն ու շտաբի պետերը, որոնք անընդհատ փոխվում են, բայց դրանից պաշտպանության ոլորտում արդյունավետությունը չի բարձրանում։ Տարօրինակ է, որ այն մարդիկ, ովքեր պատասխանատու են 44-օրյա պատերազմի, պարտության, դրան հաջորդած հարձակումների հետևանքով հազարավոր մարդկանց կորուստների համար, այսօր լուրջ դեմքով ինչ-որ բաներ են խոսում, բայց դեմքի լուրջ արտահայտությունը որևէ բան չի փոխում» ,- նշեց Աբրահամյանը։ «Անդրանիկ Քոչարյանը տապալել է քննիչ հանձնաժողովի ֆորմատը, որովհետև ինքն է նախագահը»,- ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։


 factor.am
 

← Վերադառնալ ցուցակին