Հարցազրույցներ
Ի՞նչ եղավ Հաագայի որոշումը, որ այդքան PR-ում էին Նիկոլի «պերֆեկտ TV-ները». Աննա Մկրտչյան
08.03.2023
Ո՞ւր է Հաագան, ի՞նչ եղավ Հաագայի դատարանի որոշումը, որն այդքան PR-ում էին Նիկոլ Փաշինյանի «պերֆեկտ TV-ն», ասում էին, թե բոլոր հնարավոր միջազգային հարթակներում Հայաստանը հաղթել է, մի կողմ դնենք՝ միջազգային հանրությունն ինչպես էր մեկնաբանում Հաագայի դատարանի որոշումը:
ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը. «Հաագայի որոշումն ընդամենը Փաշինյանի PR ակցիայի համար էր արվում, ոչ մի տեղ ինքնորոշման իրավունք մասին խոսք չկար, ոչ էլ ուղիղ ընդգծում կար այ խնդրի, որ 120,000 արցախցիներ գերության մեջ են: Այդ մարդիկ ամեն օր բախվում են նոր խոշտանգումների, ամեն օր թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիան իրենց գլխին կանգնած է: Ակնայտ է, որ այս ամենը շարունակական գործընթաց է լինելու»,-ասում է պատգամավորը:
Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան
armlur.am