Հարցազրույցներ
Երևանը չպետք է ծափ տա Բաքու-Ստեփանակերտ երկխոսությանը՝ պատասխանատվությունից խուսափելու համար
02.03.2023
Երևանը չպետք է ծափ տա Բաքու-Ստեփանակերտ երկխոսությանը՝ պատասխանատվությունից խուսափելու համար: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Մամիջանյանի համոզմամբ, ՀՀ իշխանությունը Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու քաղաքականություն է իրականացնում։ Նրա պնդմամբ, չի օգտագործվել Մոսկվայի կողմից ներկայացված առաջարկը, որը նախատեսում էր Արցախի կարգավիճակի հարցը թողնել ապագային։
Ըստ պատգամավորի՝ Փաշինյանը Մոսկվային հնարավորություն է տվել, որ ասեն` դու ես մեղավոր, քանի որ «այո»ես ասել բոլոր առաջարկներին։
24news.am