Հարցազրույցներ

Ռուբեն Վարդանյանը հեզությամբ ենթարկվեց պաշտոնանկության հրամանին, անհասկանալի էր՝ ինչու. Շարմազանով

24.02.2023

Ռուբեն Վարդանյանը հեզությամբ ենթարկվեց պաշտոնանկության հրամանին, անհասկանալի էր՝ ինչու։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։
 
Շարմազանովի համոզմամբ, Վարդանյանը ազատվեց Ալիևի ուղիղ հրահանգով։ Ըստ նրա` Արցախի նախագահը թրքահպատակ կեցվածք ունի, և որևէ բանակցության մասին խոսք գնալ չի կարող, քանի որ իրենք բանակցային կողմ չեն, այլ բանակցությունների տակ են և բավարարում են Ալիևի բոլոր պահանջները։
 
Շարմազանովի կարծիքով, Փաշինյանն իր անհաշվենկատ քաղաքականությամբ Արևմուտք-Ռուսաստան դիմակայությունը բերեց Հայաստանի տարածք։
 
Մանրամասները՝ տեսանյութում։
 
24news.am
 

← Վերադառնալ ցուցակին