Հարցազրույցներ

Սամվել Բաբայանը պատահական չի հայտնվել Արցախում, ՀՀ իշխանությունը Ռ. Վարդանյանին մրցակից է տեսնում

23.02.2023

 Արցախի ապագայի վերաբերյալ Ռուբեն Վարդանյանի պատկերացումները հակասում են Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող արտաքին քաղաքական կուրսին՝ ինքնորոշման իրավունքի առաջնահերթություն, Բաքվի հետ շփումների մասով միջնորդավորված կապ և այլն: ՀՀ իշխանությունը բավականին մեծ ճնշումներ է իրականացնում Արցախի նախագահի նկատմամբ, որպեսզի Արցախի հարցը արագ լուծեն: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Պատգամավորի խոսքով, Արցախում ստեղծված ճգնաժամի պատասխանատուն Արայիկ Հարությունյանն է, նա անլուրջ մոտեցում ունի․ Ռուբեն Վարդանյանին ներկայացնում էր որպես իր լավ ընկեր, խոսում էր նրա արժանիքների մասին, հետո մտափոխվեց, ինչը մեծ կասկածներ է առաջացնում:

 
 
 

ՀՀ իշխանությունը Ռ. Վարդանյանին մրցակից է տեսնում, ցանկանում է նրանից ձերբազատվել: Խոսելով Սամվել Բաբայանի՝ օրեր առաջ տված հարցազրույցի մասին, որում Բաբայանը նշում էր, որ պատրաստ է ստանձնել Արցախի պետնախարարի պաշտոնը, պատգամավորը նշեց,որ 2020 թվականին ընտրություններում նրա գլխավորած ուժը բավական ձայներ էր հավաքել, հետո Արայիկ Հարությունյանի հետ համագործակցության հուշագիր ստորագրեց, բաց պատերազմից հետո հրաժարական տվեց, եթե Արցախում անելիք ուներ, կարող էր հրաժարական չտալ և շարունակել իր աշխատանքը:

«Արցախում գիտակից մարդիկ կան, որ հասկանում են, թե ինչ է տեղի ունենում և կարող են գործընթացը կանգնեցնել: Սամվել Բաբայանի՝ Արցախում հայտնվելը պատահական չէր, արցախցին պետք է որոշի՝ ո՞ր ճանապարհով պետք է Արցախը շարժվի, այն ուղղությամբ, որ հիմա գնում է, լավ տեղ չի տանում»,- ավելացրեց Աբրահամյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան


24news.am

 

← Վերադառնալ ցուցակին