Հարցազրույցներ
«Սասուն Միքայելյանն օգնություն է խնդրել Էդուարդ Շարմազանովից». Հենրիխ Դանիելյան
18.02.2023
«Սասուն Միքայելյանի և իր թիմի յուրաքանչյուր քայլի մեջ կան սևերի և սպիտակների բաժանող, բևեռացնող և տարանջատող տարբեր թեզեր, և նրանց համար կյանքի ու ապրելու հնարավորությունը Հայաստանի ժողովրդի ոչ համախմբված լինելն է: Եթե ունենանք իրավիճակ, որ համախմբվածություն լինի հայրենասիրական և ազգի փրկության շարժման շուրջ, Նիկոլ Փաշինյանի և Սասուն Միքայելյանի իշխանությունը դրանով կավարտվի: Սասուն Միքայելյանն իրականացնում է շվեյցարի դեր՝ Փաշինյանի համար, որ հաճոյանա իշխանությանը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը՝ անդրադառնալով Հանրային հեռուստաընկերության եթերից Սասուն Միքայելյանի հնչեցրած վիրավորանքներին և սպառնալիքներին:
«Սասուն Միքայելյանը բոլոր իշխանություններին փորձել է միշտ հաճոյանալ, նա դավաճանել է սեփական սկզբունքը, երկրապահի և զինվորականի սկզբունքը, այն է՝ ծառայել պետությանը, ոչ թե ինչ-որ մի մարդու, նա դավաճանել է իր մարտական ընկերներին: Մարդ, ով ասում է, որ կռվել և ծառայել է Հայաստանի Հանրապետությանը, ասում էր, որ 2018-ի իշխանազավթումն ավելի կարևոր իրադարձություն էր, քան արցախյան հերոսամարտը: Նա ասում է, որ մենք զենք-զինամթերք չենք ունեցել այն դեպքում, երբ թշնամի պետության նախագահն էր բացեիբաց ասում, որ չի հասկանում, թե հայերին որտեղից այդքան զենք:
Ինչ վերաբերում է Սասուն Միքայելյանի երեկվա անմակարդակ և ստոր արտահայտություններին, ես ուզում եմ նրանց հիշեցնել, որ Սասուն Միքայելյանը, ինչպես նշեցի՝ դավաճան է:
Նա հայհոյում է մի մարդու, ումից բազմիցս ինչ-որ բաներ է խնդրել, ում մոտ գնացել և փորձել է նրանից օգնություն ստանալ: Խոսքը Էդուարդ Շարմազանովի մասին է: Ով Էդուարդ Շարմազանովի մասին այդպիսի բաներ կարող է ասել, նա ինձ համար շան տղա է»,- նկատեց նա:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում
Ռազմիկ Մարտիրոսյան
168.am