Հարցազրույցներ

Սայլը տեղից կշարժվի, երբ ողջ ընդդիմադիր դաշտը իշխանափոխությունը ձևակերպի որպես առաջնահերթություն․ ՀՀԿ–ն դա արել է․ Հայկ Մամիջանյան

15.02.2023

 Եթե Նիկոլ Փաշինյանը հանդգնի ստորագրել որևէ փաստաթուղթ, որը չի արտացոլում ՀՀ քաղաքացիների դիրքորոշումը, նա շատ կարճ քաղաքական կյանք կունենա։ Աշխարհը հասկանում է, որ Հայաստանի անունից հիմնական բանակցողը չի արտացոլում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կարծիքը։ Այս մասին AntiFake Զրույց հաղորդման ընթացքում Աստղիկ Մաթևոսյանի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ՀՀԿ ԳՄ անդամ Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով վերջին հարցումներին, որոնց համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների 90 տոկոսից ավելին դեմ է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում։

Անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության գործողություններին՝ ընդդիմադիր խմբակցության ղեկավարը նշեց․ «ՀՀԿ–ն ձևակերպել է, որ իր առաջնահերթությունը իշխանափոխությունն է, երբ ամբողջ ընդդիմադիր դաշտը սա որպես առաջնահերթություն դիտարկի, սայլը տեղից կշարժվի»։

Քաղաքական գործիչն անդրադարձավ նաև ՌԴ պետդումայի ղեկավար Վյաչեսլավ Վոլոդինի հայտարարությունների, ԵՄ դիտորդական առաքելության իրական նպատակների, Արցախի կարգավիճակի շուրջ իշխանության հակասական հայտարարությունների վերաբերյալ հարցերին։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

Աղբյուր՝ AntiFake.am

 

 

← Վերադառնալ ցուցակին