Հարցազրույցներ

Նիկոլն այլևս չի կարողանում ոչինչ նախկինների «ջեբը գցել», բոլորը հասկացել են, որ պատասխանատուն նա է

14.02.2023

 Նիկոլը մեր երկիրը դարձրել է աճուրդի առարկա, իրեն թվում է, թե աշխարհի տարբեր երկրների ղեկավարներին, աշխարհաքաղաքական տարբեր ուժային կենտրոններին կարող է ֆռռացնել, բայց դրա արդյունքում տուժում է ՀՀ քաղաքացին ու Հայաստանի Հանրապետությունը: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

«Նիկոլը երկիրը հասցրել է մի իրավիճակի, որ սպասում ենք, թե այս անգամ ո՞ր հայի կյանքն ու հայկական բնակավայրերն է մեզ համար փրկագին տալու, մինչև վերջնականապես պետության անկումը արձանագրի: Նա շատ լավ գիտի, որ ԵՄ դիտորդների ներկայությունը մեր անվտանգության համար չէ, դա ՀՀ անվտանգության կայունությանն ու տարածքային ամբողջականությանը չի նպաստելու»,- ավելացրեց Մկրտչյանը:

 
 
 

Անդրադառնալով ոստիկանության բարեփոխումներին ուղղված ծրագրերին՝ պատգամավորը նշեց, որ վերջին տարիներին ՀՀ-ում հանցագործությունների թիվը եռապատկվել է. «Հայաստանում միայն քննիչներն ու ոստիկաններն են փող ստանում, որ շեֆին բան ասողներին բռնեն:

Հայաստանում վխտում է հանցավորությունը, որովհետև Նիկոլի ոստիկանները միայն շեֆով են անհանգստացած, որ նա կարողանա իր իշխանությունը պահել: Բայց Նիկոլն այլևս չի կարողանում ոչինչ նախկինների «ջեբը գցել», բոլորը հասկացել են, որ ամեն ինչի պատասխանատուն ինքն է»,- ավելացրեց Աննա Մկրտչյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

24news.am

 

← Վերադառնալ ցուցակին