Հարցազրույցներ
ԵՄ դիտորդական առաքելության նպատակը Իրանի և Ռուսաստանի դեմ հետախուզություն իրականացնելն է
09.02.2023
ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ԵՄ հերթական դիտորդական առաքելություն Հայաստան ուղարկելու վերաբերյալ LIVEnews.am-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ ասաց, որ այդ առաքելության նպատակն ամենևին Արցախը կամ Հայաստանի անվտանգությունը չեն, նրանք Հայաստանի սահմաններին տեղակայվելու են մասնավորապես Իրանի դեմ հետախուզություն իրականացնելու նպատակով։ ՀՀԿ խոսնակը նաև հավելեց, որ եթե Եվրոպան հարց լուծող է, ապա թող իրենց անդամ Կիպրոսի Հանրապետության՝ թուրքերի կողմից զավթված 38 տոկոս տարածքի հարցը լուծի և մաքրի այն զավթիչներից։ Իսկ Եվրոպական ներկայությունն ապահովելու Փաշինյանի քայլերը միայն մեկ նպատակ են հետապնդում՝ փոխել Հայաստանի արտաքին վեկտորը, դուրս մղել Ռուսաստանին տարածաշրջանից և թրքացնել մեր պետությունը։
Մանրամասները՝ տեսանյութում
livenews. am