Հարցազրույցներ
Նիկոլը Բրյուսելի «չիշիկ անող տղայի» հետ փորձում է զույգել իր փչած ժողովրդավարության կուկլան. Աշոտյան
09.02.2023
Փաշինյանը Բրյուսելի «չիշիկ անող տղայի» հետ փորձում է զույգել իր փչած ժողովրդավարության կուկլան։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Աշոտյանի համոզմամբ, իշխանությունը Լաչինի միջանցքի փակվելը սարքել է առօրյա, իսկ Սեյրան Օհանյանի գործով զբաղեցնում են հանրությանը։ Աշոտյանի կարծիքով, Փաշինյանը հիմա ցանկալի է դարձել Արևմուտքի համար, քանի որ հակառուսական քաղաքականություն է իրականացնում, այդ իսկ պատճառով նրա համար ոսկե պատուհան է բացվել։
Ըստ նրա՝ 230 զոհերի, ողբերգական հրդեհի համար սգո օր այդպես էլ չհայտարարեցին, բայց ափալ-թափալ Թուրքիային օգնություն են ուղարկում։ Աշոտյանը նաև նշեց, որ ՀՀ վարչապետը Թուրքիային սարքում է լավը, իսկ Ադրբեջանին՝ վատը, գեղցի շուստրիությամբ կարծելով, թե Էրդողանը Ալիևին մի բան կասի ու ագրեսիայ չի լինի։
24news.am