Հարցազրույցներ

Հայաստանի վեկտորի փոփոխությունը Ռուսաստանից դեպի Արևմուտք` դեպի ՆԱՏՕ, ՀՀ–ի կործանումն է լինելո

06.02.2023

 LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանն է։

Այն, ինչ այսօր կատարվում է Արցախում և այդ ամենին ՀՀ իշխանությունների վերաբերմունքը ամենևին չի արտացոլում Փաշինյանի՝ նոր իշխանության եկած ժամանակահատվածի պատկերը։ Պատերազմից առաջ Արցախում հայահավաքի ժամանակ Փաշինյանը կոկորդը պատռելով՝ բղավում էր, թե Արցախը Հայաստան է և վերջ։ Այդպիսով նա նաև բանակցությունների հնարավորությունը կասեցրեց՝ արցախահայության ինքնորոշման իրավունքը մոռացության տալու միտումով։ Իսկ այսօր Փաշինյանն ասում է, թե իր ճակատագրի համար Արցախն ինքը պետք է բանակցի Ադրբեջանի հետ՝ այդպիսով հակասելով տարիներ առաջ ներկայացրած իր հռետորաբանությանը։ Պատերազմի միջոցով Արցախի զգալի մասը Ադրբեջանի տիրապետության տակ հանձնելուց ու արցախցիներին այսօրվա դժվարին վիճակի մեջ գցելոց հետո Փաշինյանի թիմակիցներն ասում են, թե 120 հազար բնակչության համար չեն պատրաստվում զոհաբերել Հայաստանի 3 մլն բնակչությանը։ Ըստ Հենրիխ Դանիելյանի՝ սա թուրքական, թրքահպատակ իշխանության հռետորաբանություն է, ոչ թե հայկական, ազգային։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում

livenews.am

← Վերադառնալ ցուցակին