Հարցազրույցներ
Արսենյանը ասեց էն, ինչ Փաշինյանը, նրանք Արցախը ճանաչել են Ադրբեջանի կազմում. Շարմազանով
04.02.2023
Արսենյանը ասեց էն, ինչ Փաշինյանը, նրանք Արցախը ճանաչել են Ադրբեջանի կազմում: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։ Շարմազանովի համոզմամբ, Փաշինյանը մելկի ժուլիկությամբ միջազգային հարաբերություններում բոլորին հա է ասում, չէ չի ասում, գնում է Մոսկվա մի բան է ասում, հետո կանչում են Բրյուսել լրիվ այլ բան է խոսում:
Մեկնաբանելով ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման հանգամանքը՝ նա նշեց, թե «քյաչալը դեղ ունի, թող գլխին քսի, այսինքն` ԵՄ-ն թող գնա Կիպրոսով ու ընդհանրապես իր գործերով զբաղվի»։ Խոսելով ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտնի հարցազրույցի մանրամասների մասին՝ Շարմազանովը նկատեց, որ եթե Փաշինյանը Ալիևի հետ թաքուն պայմանավորվում է, Լավրովն ի՞նչ կարող է անել։
Մանրամասները՝ տեսանյութում:
24news.am