Հարցազրույցներ
Հայկական բանակը տարածաշրջանում ամենամարտունակն է. Փաշինյան, 2020թ. հունիս
03.02.2023
LIVEnews.am-ի «Իրականում» հեղինակային հաղորդաշարի հյուրը ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանն է։
Հայկական բանակի հասցեին հնչեցրած տարատեսակ գնահատականները ՔՊ խմբակցության որոշ պատգամավորների, իշխանական կերակրատաշտին մոտ կանգնած որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչների կողմից հետապնդում են մեկ նպատակ․ 44-օրյա պատերազմի պարտության մեղավոր և պատասխանատու կարգել նախորդ իշխանություններին, որ ըստ իշխանական բուրգի վերևում գտնվող որոշ պաշտոնատար անձանց գնահատականների՝ 30 տարի բանակ չենք էլ ունեցել։
Սույն անձինք առնվազն հերքում են իրենց ղեկավար Փաշինյան Նիկոլին, որը 2020 թ․ հունիսին Իջևանի մարտական դիրքերում տեղի ունեցած փոքր ռազմական բախման արդյունքում հայկական կողմի հաղթանակը հրապարակավ գնահատեց, ասելով, թե հայկական բանակը կրկին անգամ վերահաստատեց տարածաշրջանում իր ուժեղ լինելու հանգամանքը։ Ստով և կեղծիքով ժողովրդին մանիպուլյացնող սույն անձինք մեղանչում են ոչ միայն իրականության, այլև այդ բանակի կազմում ադրբեջանական հրոսակների դեմ մարտնչած և զոհված զինծառայողների հիշատակի հանդեպ։
Ի՞նչ զարգացումներ են սպասում մեր տարածաշրջանում, մասնավորապես Իրանի շուրջ հայտնի պայթյուններից հետո։ Ինչո՞ւ է Փաշինյանը և իր քաղաքական թիմը հրաժարվում Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի ռազմական օգնությունից։
Մանրամասները՝ տեսանյութում
livenews.am