Հարցազրույցներ

Զախարովան ասաց՝ ձեր ղեկավարից հարցրեք, թե ի՞նչ է Բաքվի հետ պայմանավորվել ու ձեզնից թաքցնում

17.01.2023

 Նիկոլ Փաշինյանը նախկինում ասում էր՝ գերիների հետ կապված՝ գնացեք, Ալիևին խնդրեք, հիմա նույն տրամաբանությամբ ասում է՝ Ստեփանակերտը թող առանձին Բաքվի հետ բանակցի, Փաշինյանը չի ցանկանում բանակցային պրոցեսը վերականգնել: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

 
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ արդյոք ՌԴ ներկայությունը Հայաստանում սպառնալի՞ք է ստեղծում, քանի որ Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին Ռուսաստանի հետ համագործակցության մեջ, պատգամավորը նշեց, որ Փաշինյանը Ռուսաստանին հռչակել է Հայաստանի անվտանգության ու տարածքային ամբողջականության երաշխավորը, հետո ասում է՝ ռուսական ներկայությունը Հայաստանի համար սպառնալիք է, այս ամենը անտրամաբանական է:
 
«Փաշինյանն ասում էր՝ ՌԴ-ի հետ հարաբերություններն աննախադեպ են, բա ո՞ւր կորավ: Զախարովան ու Լավրովը պարզ ասացին՝ ձեր ղեկավարից հարցրեք, թե ի՞նչ է Բաքվի հետ պայմանավորվել ու ձեզնից թաքցնում»,- ավելացրեց նա:
 
Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան
24news.am
 

← Վերադառնալ ցուցակին